ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԻՄԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ «ՅՈՒՆԻՔԻՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Յունիքիմ» ընկերության հիմնադիր տնօրեն Վրեժ Օհանյանն այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ միավորելու երկու կառույցների ներուժը քիմիայի տարբեր ուղղություններով համատեղ ուսումնական ու գիտահետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման համար:
ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՍՏԱՑԱՆ «Կլիմայի փոփոխության և հարմարվողականության թեմաների լուսաբանման առանձնահատկությունները» դասընթացի մասնակիցները հավաստագրեր ստացան:
ԽՄՈՐՄԱՆ ՎԵՐՋՆԱՓՈՒԼԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԿՈԼՈՔՎԻՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի է ունեցել կենսաբանական երրորդ կոլոքվիումը, որը կազմակերպվել է կենսաբանության ոլորտի առաջատար կենտրոնների, խմբերի միջև գիտահետազոտական կապերը խթանելու, արդի խնդիրներն ու գիտահետազոտական թեմաները համատեղ քննարկելու նպատակով:
«LANGUAGE AND POLITICS» . ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել «Language and Politics» գիտական սեմինարների շարքի «Մտաշահարկային պերսուազիան` որպես ատելության խոսքի ներկա արտահայտման միջոց» խորագրով հերթական սեմինարը:
«ՀԱՋՈՂԱԿ ԿԱՐԻԵՐԱ ՍՏԵՂԾԵԼՈՒ 10 ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ». ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար անցկացրել է «Հաջողակ կարիերա ստեղծելու 10 գաղտնիքները» խորագրով դասընթաց։
«ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅ ԱՍՊԵՏ» ԳԻՏԱԽԱՂՆ ԱՄՓՈՓԵՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 14-16-ը կազմակերպվել էր «Տնտեսագիտական հայ ասպետ» խորագրով գիտախաղ:
«ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԷԼ ՄԻՇՏ ԿԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԲԱՅՑ ԴՐԱՆՔ ԵՐԲԵՔ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՉԵՆ». ԱՐԱՔՍ ՍԱՀԱԿՅԱՆ Արաքս Սահակյանը սովորում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսում: Արաքսը նաև աշխատում է և վայելում մայրության բերկրանքը: Արաքսի որդին ծնվել է այն ժամանակ, երբ նա ավարտում էր բակալավրիատը: Սակայն դժվարությունները չեն խանգարել ու վախեցրել ԵՊՀ ուսանողուհուն, որպեսզի նա ուսումը շարունակի մագիստրատուրայում: Արաքսն իր երազանքները սահմանում է որպես նպատակներ ու քայլ առ քայլ իրագործում դրանք:
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՓՈՂՈՑՆԵՐ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵԼ ԵՆ ԱՆՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ Երևան քաղաքի ավագանին այսօր ընդունել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի միջնորդությամբ պատրաստված նախագիծը, ըստ որի՝ Այգեստանի թվերով (անանուն) նշված փողոցները կանվանակոչվեն մեծանուն համալսարանականների անուններով:
ՖԻԶԻԿՈՍՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՆՈՐ ՀԱՃՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ Այսօր Նոր Հաճնի ավագ դպրոց են այցելել Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը և չորս ուսանող: Այցն իրականացվել է Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի հետ գործակցությամբ:
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզաննա Ղազարյանի հետ զրուցել ենք ամբիոնում գործող մագիստրոսական կրթական ծրագրերի մասին: