ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴՊՐՈՑԸ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի կողմից կազմակերպվել և անցկացվել է «Փախստականների իրավունք» խորագրով 10-րդ հոբելյանական եռօրյա դպրոցը, որին մասնակցել են նաև ԵՊՀ իրավաբանական կլինիկայի ուսանողները:
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԴԱՍԱԽՈՍ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱԻԴԱ ԻՍԿՈՅԱՆԸ Մարդու կողմից իր կյանքի որոշակի ուղու ընտրությունն առավելապես պայմանավորված է արժեքային համակարգով, այդ ուղով առաջ շարժվելու հաստատակամությամբ։ Աիդա Իսկոյանն ընտրել էր կրթելու, դաստիարակելու և հետազոտելու ստեղծարար ու շնորհակալ ուղին, իսկ նրա ձեռքբերումներն արդյունք են եղել քրտնաջան աշխատանքի, պարկեշտության և անկոտրունության։
«ԵՊՀ-Ն ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ ՈՒ ՏՈՒՆ Է». ԵՊՀ ՈՒԽ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԽԱՉԻԿ ԱԲԱՋՅԱՆ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մագիստրատուրայի ուսանող, ինչպես նաև ԵՊՀ ՈՒԽ փոխնախագահ Խաչիկ Աբաջյանը սիրով համաձայնել է պատասխանել մեր հարցերին:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 1-ԻՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՏԵՂԸ ԵՊՀ մշակույթի կենտրոնը մասնակցել է «Dance Super Star» 2021 պարի միջազգային փառատոնին և արժանացել մրցանակների:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԶԳԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ «Հետպատերազմյան Հայաստան. մարտահրավերներ սոցիալական մասնագետների համար» միջազգային գիտաժողովի շրջանակում տեղի է ունեցել «Սոցիալական աշխատանքի գենդերային զգայուն մոտեցումները և ընտանեկան բռնության դեպքերի հետ սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները» խորագրով քննարկում:
ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԵՌՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՀԱՆԴԻՊՈՂ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում ընթանում է «Հետպատերազմյան Հայաստան․մարտահրավերներ օգնող մասնագետների համար» խորագրով եռօրյա գիտաժողովը՝ նվիրված սոցիալական աշխատողի օրվան:
«ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՐՑՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԲՈՒՀՆ ԸՆՏՐԵԼԸ ԲԱՐԴ ՉԷՐ, ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԷՐ՝ ԵՊՀ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանող Լիլիթ Մկրտչյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում իր կրթությունը շարունակում է Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում:
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԽ ՆԻՍՏԸ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը՝ օրակարգային 5 հարցերով, որի ընթացքում ընտրվել են նախագահ և քարտուղար:
«ՍԵՐ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի «Անգլերեն, ֆրանսերեն և հաղորդակցություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանող Աննա Հակոբյանի «Սեր և պատերազմ» գրքի շնորհանդեսը:
ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱՍՅՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԵՊՀ-Ն Է. ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բոլատ Իմանբաևին և նրա հետ քննարկել երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված քայլերն ու հեռանկարները: