Գիտաժողով՝ արտերկրից ժամանած թանգարանագետների մասնակցությամբ ԵՊՀ պրոֆեսոր Լ․ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի ունեցավ «Թանգարանային պրոֆեսիոնալիզմը և էթիկան դժվարին ժամանակներում» խորագրով գիտաժողով՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանման հիմնահարցերին:
Երիտասարդների դերը Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացներում․ դասախոսություն ԵՊՀ պատմության թանգարանում ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում անցկացվեց «Քաղաքը և քաղաքականությունը 1970-1980-ականների Հայաստանում» խորագրով դասախոսություն, որի ժամանակ ներկայացվեց Խորհրդային Հայաստանում ապրող երիտասարդների հետաքրքրության շրջանակը, ինչպես նաև նրանց դերակատարումը քաղաքական և հասարակական գործընթացներում։
«90-ամյա գերազանցություն». հոբելյանական միջոցառում՝ նվիրված ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 90-ամյակին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը այս տարի նշում է իր կազմավորման 90-ամյակը։ Այս առիթով համալսարանում կանցկացվի «90-ամյա գերազանցություն» խորագրով միջոցառում, որի շրջանակում անդրադարձ է կատարվելու ֆակուլտետի անցած ուղուն, գրանցած հաջողություններին և ձեռքբերումներին։ Ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը ներկայացրեց հոբելյանական միջոցառման ծրագիրը։
ԵՊՀ մագիստրանտը՝ «ICPC Challenge Championship» մրցույթի մրցանակակիր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Դունգուան քաղաքում անցկացված «ICPC Challenge Championship» ծրագրավորման մրցույթում ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրանտ Սամվել Անդրեասյանը գրավեց 3-րդ հորիզոնականը՝ արժանանալով 2-րդ կարգի մրցանակի:
ԵՊՀ գիտաշխատողը հետազոտում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության հաղթահարման ուղիները Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Նաիրա Սահակյանը ժամանակակից գիտափորձերով ուսումնասիրում է մանրէների և քաղցկեղային բջիջներում տարբեր հակաբիոտիկների նկատմամբ կայունության հաղթահարման հնարավոր ուղիները: Այս թեմայով նրա ներկայացրած գիտական նախագիծը ՀՀ ԿԳՄՍՆ «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր-2024» մրցույթում արժանացել է ֆինանսավորման։
ԵՊՀ-ն ընդլայնում է համագործակցությունը Չինաստանի ակադեմիական կառույցների հետ Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտությունների ինստիտուտի հրավերով ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը աշխատանքային այցով եղել են Չինաստանում, որտեղ ունեցել են մի շարք հանդիպումներ՝ ուղղված ԵՊՀ-ի և չինացի գործընկերների միջև առկա համագործակցության խորացմանն ու նոր կապերի ամրապնդմանը։
Մասնակցությունը միջազգային կրթական ծրագրերին՝ մասնագիտական կարողությունների զարգացման երաշխիք ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի չորս ուսանողներ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ ուսանել են Բրյուսելի ազատ համալսարանում (Բելգիա) և ձեռք բերած գիտելիքներն ու փորձն այժմ կիրառում են ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիաներում հետազոտական աշխատանքներ կատարելիս: Նրանք ներգրավված են ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի գիտական խմբի հետազոտական աշխատանքներում։
Համալսարանը՝ տարբեր մշակույթների խաչմերուկ. ԵՊՀ-ում անցկացվեց Իբերոամերիկյան փառատոն-էքսպո ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի, Ռոմանական բանասիրության ամբիոնի և ՀՀ-ում իսպանախոս երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների համագործակցության շրջանակում։ ԵՊՀ-ում անցկացվեց Իբերոամերիկյան փառատոն-էքսպո՝ նպատակ ունենալով Հայաստանում խթանելու իսպաներենի և իսպանախոս երկրների մշակույթի տարածումը:
Մաթեմատիկայի դերը զարգացող աշխարհում․ ԵՊՀ-ում է Ռոչեստերի համալսարանի դասախոսը Ռոչեստերի համալսարանի (ԱՄՆ, Նյու Յորք) մաթեմատիկայի դասախոս Սևակ Մկրտչյանը Ֆուլբրայթի գիտական ծրագրի շրջանակում ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում անցկացնում է «Պատահական պրոցեսներ» դասընթացը՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելով համալսարանականներին։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը 25 տարեկան է Հայ մամուլի օրը` հոկտեմբերի 16-ին, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը նշեց հիմնադրման 25-ամյակը և հայերեն առաջին տպագիր պարբերականի՝ «Ազդարար»-ի 230-ամյակը: