«ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ». ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ Գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է ԵՊՀ-ի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» խորագրով գիտաժողովը:
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՊԱՐՈՆ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Գեղամ Գևորգյանը, տեղեկանալով ֆակուլտետում ստեղծված իրավիճակի մասին, դռնփակ հանդիպում ունեցավ Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և դասադուլը կազմակերպած ուսանողների հետ՝ հարցը քննարկելու նպատակով։
ԴԱՍԱԴՈՒԼ ԵՊՀ-ՈՒՄ՝ «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ», «ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ՈՉ ՊԱՐՏԱԴԻՐ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԵՄ ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների մի շարք ուսանողներ այսօր դասադուլ էին կազմակերպել։ Ուսանողները բողոքում էին աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծից, ըստ որի՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։
«ԳԻՐՔ ԳՐԵԼԻՍ ԿԱՐԵՎՈՐ Է ՄՏԱԾԵԼ ԴՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՆ ՁԵՐ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼԱՆՔՆ Է». ԳՐԻԳՈՐ ՊԸԼՏԵԱՆ ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի նախաձեռնությամբ այսօր համալսարանում դասախոսությամբ է հանդես եկել գրող, փիլիսոփա, գրականագետ Գրիգոր Պըլտեանը:
«ՊԱՀՊԱՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿ՝ ՀԱՐԳԵԼ ՄՅՈՒՍՆԵՐԻՆԸ». ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում այսօր «Հանդուրժողականության տարի» միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել դասախոսություն, որին մասնակցում էին ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն.Գ. պարոն Մուհամմադ ԱլԶաաբին, դեսպանության երկրորդ քարտուղար Ահլամ ԱլՍալամին, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը, ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:
«ՕՊՏԻԿԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ սովորող ուսանողների համար այսօր «Մարքեթինգ» առարկայի շրջանակում անցկացվել է վարպետության դաս:
ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությամբ ԵՊՀ մի շարք ուսանողներ այսօր Նուբարաշենի զորամասի հրաձգարանում մասնակցել են կրակային պատրաստության գործնական պարապմունքի:
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀ ՊՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱՄԱՍ ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ մասնակցել են ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվող տեսական պարապմունքների շարային և կրակային պատրաստություններից:
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ԲԱՑ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՄՇԱԿԵԼ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և Գիտական քաղաքականության վարչության պետ Իշխան Վարդանյանը «MINERVA» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 21-25-ն այցելել են Բելգիայի Լիեժի համալսարան՝ ծանոթանալու հետազոտողների համար մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարության (HRS4R) լավագույն փորձին: