ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդն Իրավագիտության ֆակուլտետի աջակցությամբ մայիսի 15-ին կազմակերպել էր այց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԴՐԵԼ «ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿ» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՀՀ կենտրոնական բանկը մայիսի 16-ից շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը, որի տպաքանակը 500 հատ է։
ՖԼԵՇՄՈԲ ԳՅՈՒՄՐԻԻ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ Երևանի պետական համալսարանն այսօր նշում է իր հիմնադրման 100-ամյակը: Տոնական օրվա կապակցությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնք մեկնարկեցին ուսանողական ֆլեշմոբով:
«ԵԹԵ ՉԼԻՆԵԻՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԻՄ ՆԵՐՔԻՆ ՄՂՈՒՄԸ, ԱՊԱ ԵՍ ՉԷԻ ԼԻՆԻ ԱՅՆ, ԻՆՉ ՀԻՄԱ ԿԱՄ». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր հյուրընկալվեց կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը:
ՎԱՂԸ ԵՊՀ-Ն ԴԱՌՆՈՒՄ Է 100 ՏԱՐԵԿԱՆ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ Վաղը Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրն է. 1919 թ. մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունել:
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ 180 ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԴՎՅԱԼ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ Երևանի պետական համալսարանում այսօր տեղի ունեցավ հանդիպում Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) Ուկրաինայի, Բելառուսի և Անդրկովկասի երկրների գծով տարածաշրջանային ղեկավար Ժանետա Օնիշչուկի հետ։
ԵՊՀ-ՊՆ-ՀԲԸՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը մայիսի 14-ին հյուրընկալել էր ՀՀ ՊՆ և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ներկայացուցիչներին՝ քննարկելու ընթացիկ համագործակցությունների շրջանակը:
ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ՍՏԱՑՄԱՆ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԼՈՒԾՈՒՄ ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի կողմից անցկացված գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳԿ-ՀՀԲՀՀ- 2018» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կողմից ներկայացված «Կենսաէլեկտրաքիմիական սարքերում օգտագործվող մանրէային օքսիդառեդուկտազների ակտիվության օքսիդավերականգնողական կարգավորումը» գիտական ծրագիրը:
ԵՊՀ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը:
«ՀԱՅ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՄՏՔԻ ԱՆԹՈԼՈԳԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ․ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻՆ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Հայ սոցիոլոգիական մտքի անթոլոգիա» գրքի շնորհանդեսը, որը նվիրվում է Երևանի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանին: