Իմպլանտը հակաբիոտիկով պատելու հնարավորությունը՝ ԵՊՀ ասպիրանտի հետազոտության տիրույթում ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ասպիրանտ Միքայել Թորոսյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» դրամաշնորհային մրցույթի հաղթողներից է: Մեզ հետ զրույցում երիտասարդ հետազոտողը պատմեց ուսումնասիրության, հետազոտության արդիականության, գիտության նկատմամբ հետաքրքրության, ԵՊՀ գիտական միջավայրի մասին:
Ֆինլանդիայի քայլերը՝ աշխարհում չեզոք երկիր ընկալվելու համար․ Հելսինկիի համալսարանի պրոֆեսորի դասախոսությունը ԵՊՀ-ում ԵՊՀ է այցելել Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր, «Ֆինլանդիայի պատմություն» գրքի հեղինակ Հենրիկ Մեյնանդերը և Պատմության ֆակուլտետում ներկայացրել դասախոսություն՝ նվիրված Ֆինլանդիայի պատմությանը։ Նրա գիրքը թարգմանվել է 18 լեզուներով, իսկ հայերեն թարգմանության նախաբանը պրոֆեսորը լրացրել է՝ անդրադառնալով Հայաստանի ու Ֆինլանդիայի պատմական որոշ ընդհանրությունների։
Արդիականացված լաբորատորիան՝ հետազոտությունների որակական բարելավման գրավական ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի լաբորատորիայում հյուսվածքների մշակման բոլոր փուլերը հաջորդաբար կկատարվեն սեղմ ժամկետում: Արդյունավետ կկառավարվի ժամանակը՝ շնորհիվ նոր սերնդի սարքերի ամբողջության՝ մարդու և կենդանիների իմունահիստոքիմիական և ֆիզիոլոգիական հետազոտությունների հարթակի:
ԵՊՀ-ից Քուվեյթի համալսարան․ արաբագիտությունը՝ գործակցության առանցք Արևելագիտության ֆակուլտետի «Արաբագիտություն» կրթական ծրագրի 8 ուսանողներ ԵՊՀ-ի և Քուվեյթի համալսարանի գործակցության շրջանակում 2023-2024 ուստարում կրթությունը շարունակում են Քուվեյթի համալսարանում: Աննա Ղարիբյանը նրանցից մեկն է, որը մեզ հետ զրույցում պատմեց ԵՊՀ ընձեռած հնարավորությունների, արտերկրում սովորելու, կրթական ծրագրերի, ձեռք բերած փորձառության մասին։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո ԵՊՀ-ում շարունակելու է գործել Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ամբիոնը ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում (ՀՀԻ) գործող Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ամբիոնը մինչև 2028 թվականը շարունակելու է գործել Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։
ԵՊՀ թիմը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու միջազգային դատախաղին ԵՊՀ թիմը կմասնակցի Վիեննայում կայանալիք միջազգային դատախաղին։ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) ֆինանսավորում է ԵՊՀ թիմի մասնակցությունը՝ որպես նախորդ տարվա արդյունքներով ամենաբարձր ցուցանիշը գրանցած թիմ։
«Էրազմուս+» ծրագրի շրջանակում համագործակցության նոր հնարավորություններ հումանիտար գիտությունների բնագավառում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Նաիրա Պողոսյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում գործուղվել է Բեռլինի Հումբոլդտի համալսարան (Գերմանիա): Գործուղման շրջանակում ամրապնդվել է համալսարանների միջև կապը՝ ուղենշելով հումանիտար ֆակուլտետների առավել սերտ գործակցության ճանապարհ:
Կնոջ դերը գիտության ոլորտում՝ ըստ ԵՊՀ գիտնականի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան յուրաքանչյուր տարի նշում է Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրը: Այն նպատակ ունի վերացնելու կանանց նկատմամբ խտրականության բոլոր դրսևորումները, այդ թվում՝ կրթության և աշխատանքի ոլորտում: Օրվա առիթով զրուցել ենք ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Ալվարդ Ջիվանյանի հետ:
Համալսարանը՝ գիտությամբ զբաղվելու խթան ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ասպիրանտ, գիտահետազոտական կենտրոնի կրտսեր գիտաշխատող Էմմա Խաչատրյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» դրամաշնորհային մրցույթի հաղթողներից է:
Միջուկային ռեակցիաները՝ ԵՊՀ հետազոտողների ուսումնասիրությունների տիրույթում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում գիտնականները պարբերաբար կատարում են նորարարական հետազոտություններ, պատրաստում գիտական հոդվածներ՝ դրանք տպագրելով միջազգային վարկանիշային գիտական հանդեսներում: Միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Անահիտ Բալաբեկյանը մոտ 100 գիտական հոդվածների հեղինակ է: