ԵՊՀ պրոֆեսորը՝ միջազգային հեղինակավոր մրցանակի դափնեկիր ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Կարեն Ղամբարյանը Մալայզիայում մասնակցել է Վերականգնվող էներգիայի համաշխարհային համաժողովին (WREC-2023)` որպես հրավիրյալ բանախոս ներկայացնելով գիտական զեկուցում։ Պրոֆեսորը Կուալա Լումպուրից վերադարձել է «World Renewable Energy Network Pioneer Award» մրցանակով, որին արժանացել են մոտ 250 մասնակիցներից 4-ը՝ Հայաստանի Հանրապետության, Միացյալ Թագավորության, Չինաստանի և Մալայզիայի ներկայացուցիչները:
ԵՊՀ-ում քննարկվեցին «ADVANCE» ծրագրի շրջանակում կատարվող հետազոտությունները Երևանի պետական համալսարան էին այցելել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) «ADVANCE» դրամաշնորհային ծրագրի «Համակարգչային տեսողության նախագծի» աջակիցներ Սարգիս և Նունե Սեպետջյանները։ Այցի նպատակն էր ծանոթանալ պրոֆեսոր Սոս Աղայանի ղեկավարած գիտական թիմի կողմից կատարվող աշխատանքներին և գրանցված արդյունքներին։
ԵՊՀ ուսանողները՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայի մեդալակիրներ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) ԵՊՀ ուսանողներն արժանացել են մեկ ոսկե և երեք արծաթե մեդալների. թիմը ղեկավարել է ԵՊՀ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար, ֆ․մ․գ․դ․ Կարեն Քեռյանը:
Քիմիայի միջազգային օլիմպիադայի հաղթողից մինչև մարզիչ ու ԵՊՀ լավագույն ուսանող. հարցազրույց Արտյոմ Պետրոսյանի հետ Մտովի տեղափոխվեք մի լաբորատորիա, որտեղ կոլբաներ, մագնիսական խառնիչներ, թորման ապարատ և սարքեր ու սարքավորումներ են: Պատկերացրեք, որ այնտեղ ԵՊՀ երիտասարդ հետազոտողները, որոնց թվում է նաև «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթի հաղթող Արտյոմ Պետրոսյանը, կատարում են Հայաստանում քիմիայի զարգացմանն ուղղված մի շարք ուսումնասիրություններ: Լավագույն ուսանողը խոսել է իր հետազոտություններից և քիմիային առնչվող այլ թեմաներից:
Ամառային ամենամյա ճամբար դպրոցականների և ուսանողների համար ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում անցկացվում է «Ֆիզիկան ու մենք» խորագրով ամառային ճամբարը:
ԱՄՆ բուհերի ուսանողները ԵՊՀ-ում խորացրել են ռուսերենի իմացությունը ԵՊՀ-ում ամփոփվեց Հայաստանում Ամերիկյան խորհուրդների նախաձեռնած «Ռուսաց լեզվի և տարածաշրջանային ուսումնասիրությունների» 8-շաբաթյա ծրագիրը, որի շրջանակում ԱՄՆ բուհերի 25 ուսանողներ ուսումնառել են ԵՊՀ-ում:
ԵՊՀ-ն գրանցել է «Էրազմուս+»-ի տարբեր նախագծերում ներգրավվածության աննախադեպ ցուցանիշ Ամփոփված տվյալների համաձայն՝ այս տարի ԵՊՀ-ն մասնակցում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» բուհերի կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող 5 նախագծերի, որոնցից մեկի՝ «KPI4HE»-ի դեպքում ծրագրի համակարգողն է։
ԵՊՀ թիմը Նյուրնբերգյան դատախաղ-մրցույթից վերադարձել է հաղթանակով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող թիմը Նյուրնբերգյան ամենամյա հեղինակավոր դատախաղ-մրցույթում «Լավագույն գրավոր աշխատանք» անվանակարգում հաղթող է ճանաչվել, իսկ բանավոր փուլում՝ ընդգրկվել լավագույն տասնյակում:
Եվ Բանն Աստված էր․․․ Աշխարհի ստեղծագործությունից առաջ գոյություն ուներ Բանը։ Բանն Աստծու հետ էր, և Բանն Աստված էր։ Նա սկզբից Աստծու հետ էր։ Նրանով էր, որ Աստված ստեղծեց ամեն ինչ․ առանց նրա ոչ մի բան չստեղծվեց։ Հովհաննես 1։1-3
«Քիմիայի միջազգային օլիմպիադայում մեր գրանցած հաղթանակում նշանակալի ներդրում է ունեցել ԵՊՀ-ն»․ Լեոնիդ Ասատրյան Ցյուրիխում անցկացված Քիմիայի միջազգային 55-րդ օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ: Օլիմպիադայում հաղթած աշակերտներից երկուսն այս ուստարվանից կհամալրեն ԵՊՀ ուսանողների շարքերը։