«Արաբերենի դասավանդումը որպես օտար լեզու». միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Արաբերենի դասավանդումը որպես օտար լեզու» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը, որի նպատակն է քննարկել արաբերենի ուսուցմանը և ուսումնառությանն առնչվող խնդիրները, մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները և լեզվի տարածման հեռանկարները:
«Համալսարանը մեծ ներդրում ունի գիտելիքահենք տնտեսության ստեղծման գործում». ԵՊՀ լավագույն ուսանող Անահիտ Գասպարյան ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Անահիտ Գասպարյանը «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթի հաղթողներից է: Իրեն համեմատելով Լյուիս Քերոլի հայտնի ստեղծագործության հերոսուհու՝ Ալիսի հետ՝ Անահիտն ասում է՝ «վազում է կրկնակի արագ» իր նպատակակետին հասնելու համար: Անահիտի հետ զրույցի առանցքային թեմաներից է նրա՝ համալսարանում ստացած գիտելիքների միջոցով սահմանված նպատակները իրականություն դարձնելու ձգտումը:
Միջանձնայինից՝ միջպետական հարաբերություններ. օրինագծելով իրավապես կայուն ներկան և ապագան Հարափոփոխ աշխարհում առանձնակի կարևորվող իրավունքի գերակայության շնորհիվ համակշռվում են պետության, հասարակության և, իհարկե, անհատի շահերը՝ նպատակ ունենալով կառուցել առավել արդար, իրավահավասար և ամուր պետականություն։
Արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ ԵՊՀ առաջնահերթություններում. կայացավ «AI Conf Armenia 2023»-ը ԵՊՀ-ում արդեն երկրորդ անգամ անցկացվեց «AI Conf Armenia» ամենամյա կոնֆերանսը, որն այս տարի «AI հեղափոխությունը և կարիերան» խորագրով էր: Քննարկվեցին արհեստական բանականության (ԱԲ) առավելությունները, «Generative AI»-ի, «ChatGPT»-ի և այլ համակարգերի զարգացումները, դրանց կիրառումն ու հնարավոր հեռանկարները ՀՀ-ում, ինչպես նաև ԵՊՀ-ում իրագործվող գիտակրթական բարեփոխումները:
ԵՊՀ-ն ամրապնդում է գործակցային կապերը ATF ծրագրի խորհրդի անդամների հետ ԵՊՀ-ն, լինելով «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» (ATF) ծրագրի խորհրդի անդամ, հյուրընկալեց ծրագրի ներկայացուցիչների, ոլորտի մասնագետների և անհատ ձեռներեցների, որոնք ծանոթացան ԵՊՀ-ում ATF-ի հիմնական ուղղություններով իրագործվող ծրագրերին ու լաբորատորիաներին և քննարկեցին համագործակցության հեռանկարները:
ԵՊՀ-ում շարունակվում է «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական նոր ծրագրի ընդունելությունը 2023/2024 ուստարվանից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում մեկնարկելու է «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական նոր կրթական ծրագիրը, որի ղեկավարը Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ, ի․գ․թ․ Եղիշե Կիրակոսյանն է:
«Ամերիկագիտություն» կրթական ծրագրի առաջին շրջանավարտները հանդիպեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցավ «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին հաջորդեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինի հետ հանդիպումը։
«Լեզուների իմացությունը հնարավորություն է տալիս նորովի բացահայտելու և ընկալելու աշխարհը». Ֆարիդա Խաչատրյան ԵՊՀ լավագույն ուսանող ճանաչված Ֆարիդա Խաչատրյանը լեզուների իմացության շնորհիվ ներգրավվել է տարաբնույթ ծրագրերում և հասել մեծ ձեռքբերումների: Մեզ հետ զրույցում Ֆարիդան ուրվագծել է դեպի հաջողություն տանող այն ճանապարհը, որը կարող է ուղենշային լինել նաև այլ ուսանողների համար:
Անցկացվում է ԵՊՀ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակում մեկնարկել է ԵՊՀ շրջանավարտների՝ արդեն ավանդական դարձած ավարտական տոնական միջոցառումը, որի նպատակն է հանդիսավորությամբ ճանապարհել ԵՊՀ 2022/2023 ուստարվա շրջանավարտներին և ներկայացնել համալսարանի ավելի քան 150 հազար շրջանավարտների միավորմամբ ստեղծվող «ԵՊՀ շրջանավարտների համայնքի» գործունեությունը։
ԵՊՀ գիտական խորհուրդն այսօր ընտրել է ստորաբաժանումների ղեկավարների ԵՊՀ գիտական խորհուրդն այսօր գումարել է արտահերթ նիստ՝ ինստիտուտի տնօրենի և 3 ֆակուլտետի դեկանների ընտրությունների օրակարգով։ Արդյունքում ԵՊՀ ԳԽ-ն ընտրել է Ֆարմացիայի ինստիտուտի տնօրենին և Սոցիոլոգիայի, Տնտեսագիտության և կառավարման ու Հայ բանասիրության ֆակուլտետների դեկաններին։