ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԵԴԻԱԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐԸ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը Հանրային հեռուստաընկերությունում եզրափակել է դիմորդների համար նախատեսված «Գարնանային մեդիադպրոց» մեկշաբաթյա ծրագիրը՝ մասնակիցներին տալով հավաստագրեր:
«ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ...» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱԽԱՂԸ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել «Համալսարանական» թատրոն-ստուդիայի բեմադրած «Վահան Տերյան...» ներկայացման առաջին ցուցադրությունը:
ԵՊՀ-Ն ԵՎ ՀՕՖ-Ը ՀԱՄԱՏԵՂ ՆՊԱՍՏԵԼՈՒ ԵՆ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Հայ օգնության ֆոնդ» միավորման Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանն այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ համատեղելու իրենց ռեսուրսներն ու ջանքերը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք» կրթական ծրագրի «Ընտանիքի և երեխաների սոցիալական պաշտպանություն» մասնագիտացմամբ ուսանողների ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացումը խթանելու նպատակով։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՀ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ ԵՊՀ իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողները ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ծանոթացել են ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին, խնդիրներին և ձեռքբերումներին:
ԵՊՀ-Ն «DOING DIGITAL FORUM»-Ի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՋԱԿԻՑ․ ԵՊՀ-Ի ԵՎ «SPRING PR»-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Կարևորելով ֆինանսատեխնոլոգիական ոլորտում ԵՊՀ կրթական ծրագրերի մեծ պահանջարկը և ուսանողների շրջանում ոլորտի վերաբերյալ հետաքրքրության առաջացումը՝ «Doing Digital Forum (DDF)»-ին ընդառաջ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «SPRING PR» ընկերության համահիմնադիրներ Տաթևիկ Սիմոնյանը, Նվարդ Մելքոնյանն ու Մարիաննա Մուսոյանն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր։
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ հունագիտության կենտրոնում տեղի է ունեցել միջոցառում, որը միտված էր հայ-հունական գործակցային հարաբերությունների ամրապնդմանը:
ՖԻԶԻԿԱՅԻ ԴԵՐԸ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՒՄ Քվանտային տեխնոլոգիաներ, խելացի սարքեր, այլընտրանքային էներգետիկա, արհեստական բանականություն, ռոբոտաշինություն ու ժամանակակից կյանքի բարելավմանը միտված առանցքային այլ ուղղություններ. այս ամենը մեկտեղված է գիտության գլխավոր և հնագույն ճյուղերից մեկում՝ ֆիզիկայում։
ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶ. ՈՒՂԵՑՈՒՅՑ Մագիստրոսական թեզը ինքնուրույն հետազոտական, վերլուծական և/կամ կիրառական նշանակություն ունեցող աշխատանք է: Այն արտացոլում է մագիստրանտի՝ տվյալ մասնագիտական ոլորտի վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելու և ինքնուրույն ուսումնասիրություն կատարելու կարողությունները, գիտական խնդիրներ բարձրաձայնելու և դրանց համար լուծումներ գտնելու հմտությունները։
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԵՊՀ-ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև կնքված հուշագրի շրջանակում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպել էր հանդիպում նախարարության ներկայացուցիչների հետ:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԼԱՒԱԳՈՅՆ ԳՐԱԲԱՐԱԳԷՏ» ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ «Լավագոյն գրաբարագէտ» խորագրով օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակակիրներն արժանացել են պարգևների, մնացած մասնակիցները՝ շնորհակալագրերի և խրախուսական մրցանակների: