«ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԻԱՆԱԼԻ ԱՌԻԹ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԱՇՈՏ ՄԿՐՅԱՆ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է: Աշոտի հետ զրույցը ուղենշում է, թե ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ ԵՊՀ ուսանողներն ու ասպիրանտները յուրաքանչյուր կրթական աստիճանում հնարավորություն ունեն մեկ անգամ մասնակցելու «Էրազմուս+» փոխանակման ծրագրին և կրթություն ստանալու եվրոպական մի շարք բուհերում։ Ընդհանուր ուսումնառության ժամկետը չի կարող լինել 3 ամսից պակաս և 12 ամսից ավելի:
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ. ԱՆԻ ԿՈՋՈՅԱՆ Անի Կոջոյանը եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի այն երիտասարդ դասախոսներից է, որոնց ուսանողական կյանքին անմիջապես հաջորդում է դասախոսականը: Ա. Կոջոյանի հետ խոսել ենք համալսարանական կյանքի, ուսանողների հետ աշխատանքի և այլ հարցերի շուրջ:
ԵՊՀ-ՈՒՄ ՆԱԽԱԳԾՎՈՒՄ ԵՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՄՆ ԱՐԱԳԱՑՆՈՂ ՕՊՏԻԿԱԿԱՆ ՍԽԵՄԱՆԵՐ Տարիներ առաջ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում սովորելիս Մուշեղ Ռաֆայելյանն էլ հավանաբար չէր պատկերացնի, որ 15 տարի անց կունենա գիտությունների թեկնածուի երկու աստիճան մեկը՝ ԵՊՀ-ից, մյուսը՝ Բորդոյի համալսարանից (Ֆրանսիա) և կղեկավարի մի թիմ, որը կաշխատի օպտիկայի և նեյրոմորֆ ֆոտոնային հաշվարկների ոլորտում:
ԸՆԴԱՌԱՋ ԳՆԱԼՈՎ ԵՊՀ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ՝ ԸՆԴԱՐՁԱԿՎՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ «Խորհրդանշական է, որ «Ամերիկագիտություն» մագիստրոսական նոր ծրագիրը ստեղծվել է մասնավորապես Երևանի պետական համալսարանում։ Մագիստրոսական այս ծրագիրը կոչված է լրացնելու այն բացը, որն առկա է մեր երկրում ամերիկագետներ պատրաստելու համար»,- պատմելով Արիզոնայի պետական համալսարանում վերապատրաստման դասընթացներ անցնելու և դասավանդման ուսանողակենտրոն, փոխներգործուն, ինչպես նաև հետազոտահենք մոտեցումների ու մեթոդների մասին՝ նկատում է «Ամերիկագիտություն» մագիստրոսական ծրագրի դասախոս, ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի աշխատակից, ա․գ․թ․, դոցենտ Տիգրան Սարգսյանը:
ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ․ ԵՊՀ-Ն ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ PR (հանրային կապերի) գործիքներ և կրոնական կազմակերպություններ. առաջին հայացքից միմյանց հետ աղերս չունեցող այս երկու տերմինները ոչ միայն արդիական են և առնչակից, այլև դարձել են մագիստրոսական թեզի թեմա: ԵՊՀ ժուռնալիստիկայի և աստվածաբանության ֆակուլտետների մագիստրանտները համատեղ ուսումնասիրում են «Կրոնական կազմակերպությունների PR գործիքները հայաստանյան մեդիայում» թեման։
ՓԱՐԻԶԻ «SCIENCESPO» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՁՄԵՌԱՅԻՆ ՅՈԹՆՕՐՅԱ ԴՊՐՈՑԻՆ Մեկնարկել է Երևանի պետական համալսարանի և Փարիզի «SciencesPo» համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանը տարածաշրջանային և համաշխարհային համատեքստում» ձմեռային դպրոցը, որին մասնակցում են համալսարանի 20 ուսանողներ:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՃԱՆԱՉԵԼԻ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանող Անահիտ Խուդավերդյանը փոխանակման ծրագրով այժմ սովորում է Կահիրեում: Մեզ հետ զրույցում Անահիտը պատմել է մասնագիտության ընտրության, ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, երկու երկրների փոխառնչության և հայկական ավանդույթներով Ամանորն այնտեղ նշելու մասին:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ Հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Տոնի խորհրդի մասին զրուցել ենք ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան պ․գ․դ․, պրոֆեսոր Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հետ։
«ՊԵՏՔ Է ՁԵՌՔ ՊԱՐԶԵԼ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՊՀ ԸՆՁԵՌԱԾ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԲԻԱՅՆԱ ՄԽՉՅԱՆ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանող Բիայնա Մխչյանը փոխանակման ծրագրով սովորում է Հորդանանում: Բիայնայի հետ զրուցել ենք բուհի ընտրության, ֆակուլտետում ստացած կրթության, Ամանորն արտասահմանում հայկական ավանդույթներով նշելու մասին: