ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐԸ 2021 թ. «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում հաղթած ԵՊՀ ուսանողները մաղթում են գիտական նվաճումներ ու նոր ձեռքբերումներ:
ԵՊՀ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐԸ 2022 թվականին ոսկե և արծաթե մեդալներով պարգևատրված ԵՊՀ-ականներն ամանորյա բարեմաղթանքներ են հղել համալսարանի ուսանողներին և գործընկերներին:
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ. ՄԱՍ 1-ԻՆ Ավարտվում է 2022 թվականը, և համալսարանականները ներկայացնում են անցնող տարվա ընթացքում գրանցված հաջողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև անդրադառնում ապագայի ծրագրերին։ Հաջողությունները եղել են բոլոր ուղղություններով՝ գիտականից մինչև ֆինանսական։
ՉԻՆԱՑԻ ԵՊՀ-ԱԿԱՆԸ ԱՄԱՆՈՐԸ ՆՇԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՈՎ Չինացի Ֆընգ Յանգմինգի համար Երևանի պետական համալսարանում սովորելը երկար ժամանակ երազանք է եղել: Այժմ, երբ արդեն իրականացել է երազանքը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում զարգացնում է հայերենի իմացության մակարդակը: Ֆընգը պատմել է բուհի ընտրության, երկու երկրների մշակութային նմանությունների և Ամանորը Հայաստանում նշելու մասին:
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՎ ՄՇԱԿՈՒՄ ԵՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ, ՓԱՍՏԱՐԿՄԱՆ ՈՒ ՃԱՐՏԱՍԱՆՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՎԱՎՈՐՈՂ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարությամբ իրագործվող «Տրամաբանության, փաստարկման և ճարտասանության բաղադրիչների ներդրում և զարգացում բուհական կրթական ծրագրերում» գիտական թեման ԵՊՀ-ում անցկացվող գիտական ներքին դրամաշնորհների մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման:
ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՒՄԲՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ՍՊԱՌՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ Երևանի պետական համալսարանը գիտական ներքին դրամաշնորհների մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորել սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանի ղեկավարած «Կեղծ լուրերի տարածման և սպառման մեխանիզմները սոցիալական ցանցերում» գիտական թեման:
ԵՊՀ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ ԿՈԼՈԻԴԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՆԱՆՈՄԱՍՆԻԿՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի դոցենտ Հեղինե Ղազոյանի «Խառը լուծիչներում կոլոիդային համակարգերի ուսումնասիրությունը լուսացրման մեթոդներով» գիտական թեման ԵՊՀ-ում անցկացված գիտական ներքին դրամաշնորհների մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: Գիտական թեմայի արդիականության և կիրառական նշանակության վերաբերյալ զրուցել ենք Հ. Ղազոյանի հետ:
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՏԱՐԵԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը, ամփոփելով ակադեմիական տարին, արձանագրում է ընթացիկ տարում գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև միջազգային նոր փոխգործակցություններն ու նախատեսվող ծրագրերը։