«YSU-KRISP AI LAB» ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «AI CONF ARMENIA 2022» ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ԵՊՀ-ՈՒՄ «YSU-Krisp AI Lab» («ԵՊՀ-Կրիսպ ԷյԱյ լաբ») գիտակրթական հետազոտական կենտրոնը մեծ նվաճում է ՀՀ-ում արհեստական բանականության ոլորտի զարգացման գործում։ Կենտրոնի բացման շրջանակում կազմակերպվեց նաև «AI Conf Armenia 2022» խորագրով կոնֆերանս, որին մասնակցում էին ոլորտի հմուտ մասնագետներ։
ԿՈՐԵԵՐԵՆԻՆ ԵՎ ԿՈՐԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ կորեերենին և կորեական մշակույթին նվիրված ցերեկույթ, որի ընթացքում ԵՊՀ-ում անցկացված կորեերենի ութամսյա դասընթացի մասնակիցներին ֆակուլտետի կողմից հանձնվեցին վկայականներ։
«ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԱՄՆ ՍԱՆ ԽՈՍԵԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), «ISTC»-ի համատեղ և «PMI Science»-ի աջակցությամբ հայտարարված «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության վերջնաժամկետը ս․թ․ հունիսի 25-ն է: Առկա է 4 անվճար տեղ, որոնց կարող են հավակնել 1-ին փուլի դիմորդները։
ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԻՏԵԼԻՔԻ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՍՏԱՑԱՆ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Գիտելիքի դպրոց»-ի շրջանավարտների ավարտական արարողությունը, որի ընթացքում ներկայացվեցին դպրոցի գործունեությունը, կատարված աշխատանքներն ու գրանցած հաջողությունները: Դպրոցի շրջանավարտներին հանձնվեցին հավաստագրեր և շնորհակալագրեր:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՀՀ-ՈՒՄ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ «PRO EXTOUR» ՆԱԽԱԳԾԻՆ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում «PRO EXTOUR» նախագծի շրջանակում ԵՊՀ ուսանողները ներկայացրին իրենց կողմից մշակված փորձառական զբոսաշրջության վեց ծրագիր, որոնց վերաբերյալ հնչեցին մասնագիտական դիտարկումներ։
ՄԱԼԱԳԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում հյուրընկալեց Իսպանիայի Մալագայի համալսարանի պրոֆեսորներ Է․ Ռոդրիգես-Կաստելյոնին և Մ. Օլգա Գերերո-Պերեսին, ովքեր հանդես եկան դասախոսություններով:
«ՆՅՈՒԹԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Նյութագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի 2022-2023 թթ․ ուստարվա ընդունելության գործընթացը:
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԱՏԻՎ Է»․ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՄԵՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի շրջանավարտ Մերի Հարությունյանի հետ զրուցել ենք համալսարանական վեց տարիների, մասնագիտական կարողությունների և հմտությունների ձեռքբերման, թարգմանչի աշխատանքի առանձնահատկությունների և այլ հարցերի շուրջ։
ԵՊՀ-ՈՒՄ ԿՈՐԵԵՐԵՆ Է ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ՋՈՆ ՄՈՒՆԻՆ. ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԸ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Ջոն Մունին 2020 թվականի սեպտեմբերից դասավանդում է կորեերեն։ Դասախոսի հետ զրուցել ենք համալսարանում ծավալած գործունեության, կրթական միջավայրի և այլ հարցերի շուրջ։
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԵՑԻ ՆՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ԿԱՐՈՂԱՑԱ ՀԱՍՆԵԼ ԴՐԱՆՑ». ԻՐԻՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ Շարունակելով ԵՊՀ շրջանավարտների հետ հարցազրույցների շարքը՝ այս անգամ զրուցել ենք պատմության ֆակուլտետի շրջանավարտ Իրինա Բադալյանի հետ։ Իրինան պատմել է ԵՊՀ-ում անցկացրած տարիների, համալսարանի ընձեռած հնարավորությունների, ուսանողական ակտիվ կյանքի և ապագայի պլանների մասին: