«ՍԵՐՎԻՍ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներն այսօր կազմակերպել էին բաց դաս՝ ներկայացնելով «PR-ը և գովազդը սերվիսում» առարկայի շրջանակում իրենց կատարած գործնական աշխատանքի արդյունքները:
ՊՐՈՖԵՍՈՐ ՏԱՄԱՐԱ ԳՈՒԶԵՆԿՈՎԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ Եվրասիական փորձագիտական ակումբի հրավերով այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Տամարա Գուզենկովան «ԵԱՏՄ-ն 7 տարեկան է. Եվրասիական ինտեգրումը երեկ, այսօր և վաղը» խորագրով բաց դասախոսություն կարդաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների համար:
«ԷՐԱԶՄՈՒՍ+» 2022 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում մեկնարկել է Եվրոպական Միության «Էրազմուս+» 2022 թվականի ծրագրային հայտերի կառուցակարգերի, հիմնական պահանջների, ինչպես նաև արձանագրված թարմացումների մասին եռօրյա սեմինարը: Այն կազմակերպվել է ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ:
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՄՐԱՊՆԴՎԵԼ ԴՊՐՈՑ-ԲՈՒՀ ԿԱՊԸ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ այսօր Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ասիստենտ Տաթևիկ Սաֆարյանն այցելել է Երևանի թիվ 190 ավագ դպրոց։
ԹԻՎ 54 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ ԼՍԵԼ ԵՆ «ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ԱՌԱՋԱՐԿ ԵՎ ՊԱՀԱՆՋԱՐԿ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Երևանի թիվ 54 ավագ դպրոցում տեղի է ունեցել հանդիպում դպրոցի աշակերտների ու ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի դոցենտ Նոնա Խաչատրյանի հետ:
ԱՎԱԳ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՊՀ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Երևանի թիվ 105, Խ. Դաշտենցի անվան թիվ 114 և Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցների աշակերտներն այսօր այցելել են Հայ բանասիրության ֆակուլտետ:
ԾԱՆՈԹԱՆԱԼ ԵՊՀ-ԻՆ, ԼԻՆԵԼ ԻՐԱԶԵԿ ԵՎ ԻՐԱՎԱԳԻՏԱԿԻՑ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ այսօր ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներն այցելել են Իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկա և ծանոթացել մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերին։
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՇԱՀԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ԵՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ «COVID-19»-Ի ԴԵՄ ԱԿՏԻՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը շահել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի դրամաշնորհային ծրագիր, որի նպատակն են հակավիրուսային և հակաբակտերային միացությունների ստացումը և հետազոտությունը, մասնավորապես «COVID-19»-ի դեմ ակտիվ դեղանյութերի ստացումը և դրանց դեղաբժշկական հետազոտությունների իրականացումը:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԳՈՐԾԵՆ ԱԿՏԻՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԼՍԱՐԱՆ ԵՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԱՅՆԱԳՐՄԱՆ ՍՏՈՒԴԻԱ ԵՊՀ գրադարանի մասնաշենքում այսօր տեղի է ունեցել «ERASMUS+» «PRINteL» նախագծի շրջանակում ստեղծված ու ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված ուսուցման լսարանի և դասախոսությունների ձայնագրման ստուդիայի բացման արարողությունը:
ԱՊԱԳԱ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ԵՄ ՄՈԴԵԼԸ. ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ԽԱՂ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «ԵՄ մոդել» սիմուլյացիոն խաղի երրորդ փուլը: