«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՈՒՐՈՒՅՆ ՏԵՂՆ ՈՒՆԻ ԽԱՂՈՂԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ». ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ՔՐԻՍՏԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների ուսումնասիրության մեկնարկը տրվել է դեռևս 2011 թ. ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանի նախաձեռնությամբ:
«ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԿՍՈՒՄ Է ՄԵԶՆԻՑ, ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ, ՄԵՐ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՑ ՈՒ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻՑ». ԽԶՎԱԾ ՁԱՅՆՈՎ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր համալսարանականների հյուրն էր Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, ՀՀ ԶՈՒ սպա, ավագ լեյտենանտ Մնացական Ավետիսյանը:
«ՍՈՂՈՄՈՆԻ ԵՐԳԵՐԸ» ՖԻԼՄԻ ԿԻՆՈԴԻՏՈՒՄԸ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել «Սողոմոնի երգերը» լայնամետրաժ խաղարկային ֆիլմի կինոդիտումը, որը նվիրված է Կոմիտասի կյանքին:
«ԻՐԱԶԵԿՈՒՄ. ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ ԵՎ ԼՈՒԾԱՐՔՆԵՐ». ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԵՊՀ ուսանողական խորհրդի իրավական հանձնաժողովի նախաձեռնությամբ քննություններին ընդառաջ կազմակերպվել և իրականացվել է ավանդական դարձած «Իրազեկում. բողոքարկում և լուծարքներ» երկօրյա ծրագիրը:
ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋ ԵՊՀ-Ի ԵՎ «ԱՐՄԵՆՊՐԵՍԻ» ՄԻՋԵՎ. ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «Արմենպրես» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Արամ Անանյանն այսօր ստորագրել են երկու կառույցների փոխըմբռնման հուշագիր՝ իրականացնելու ռազմավարական գործընկերություն և երկարաժամկետ համագործակցություն:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՐԵՎԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ» ՔԱՌՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԸ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնած և հոկտեմբերի 19-ին մեկնարկած «Հետպատերազմյան Հայաստանը հարևան պետությունների աչքերով» դասընթացն ավարտվել է հոկտեմբերի 22-ին:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՆՈՐ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՔԻՐԱԼԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՈՒՆԵՑՈՂ ՆՅՈՒԹԵՐ ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Ազոլների հենքի վրա ասիﬔտրիկ օրգանոկատալիզ. սինթեզ և ակտիվություն» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: Ծրագրով նախատեսվում է 1,2,4- և 1,2,3-տրիազոլների հենքի վրա ստանալ ամինոթթվային մնացորդ պարունակող ազոլների նոր ածանցյալներ, որոնք կարող են գտնել կիրառություն ասիմետրիկ սինթեզում:
«ՎՍՏԱՀԻ՛Ր ԻՆՁ» ՖԻԼՄԻ ԲԱՑԱՌԻԿ ԴԻՏՈՒՄ ԵՎ ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹԱՅՆ ՄԱՍԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի և Հանրային լրագրության ակումբի հետ համագործակցության շնորհիվ այսօր ԵՊՀ-ում տեղի է ունեցել հանդիպում-դասախոսություն հետաքննող լրագրող Տիրայր Մուրադյանի հետ, որից հետո ուսանողներն առաջին անգամ բացառիկ իրավունքով հնարավորություն ունեցան դիտելու «Վստահի՛ր ինձ» («Trust me») վավերագրական ֆիլմը, որը մեդիագրագետ լինելու անհրաժեշտության և ապատեղեկատվության վատ հետևանքների մասին է։
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ». ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Ռաուլ Վալլենբերգի անվան ինստիտուտի համագործակցության շրջանակում այսօր օտարերկրյա գործընկերների մասնակցությամբ անցկացվել է աշխատաժողով՝ նվիրված իրավաբանական կլինիկական կրթության զարգացմանը:
«ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԱՐԴԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՀԱՄԱԽՄԲԵԼ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր Ֆարմացիայի ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ֆարմացիայի արդի ձեռքբերումները» II միջազգային գիտաժողովը: