ԵՊՀ պրոֆեսորը՝ «Աշխարհացույց»-ի նոր բացահայտումների հեղինակ V դարում Մովսես Խորենացու կազմած, այնուհետև VII դարում Անանիա Շիրակացու կողմից լրացված «Աշխարհացույցը» շարունակում է մնալ գիտնականների ուշադրության կենտրոնում։ ԵՊՀ hամաշխարհային պատմության ամբիոնի դասախոս, պ․գ․դ, պրոֆեսոր Հակոբ Հարությունյանը «Աշխարհացույցի» մասին հեղինակել է ավելի քան 40 գիտական հոդվածներ, որոնցից 7-ը տպագրվել են «Scopus» միջազգային գիտական շտեմարանում ներկայացված բարձր վարկանիշ ունեցող հանդեսներում:
Սոցիալական ազդեցությամբ ստարտափներին կտրամադրվի ֆինանսավորում․ ԵՊՀ բիզնես ինկուբատորի նոր նախաձեռնությունը ԵՊՀ բիզնես ինկուբատորի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի համատեղ նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանում անցկացվեց սոցիալական ազդեցություն ունեցող ստարտափ գաղափարների ընտրություն: Ներկայացված 17 խմբերից ընտրվեցին լավագույն 6-ը:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներին ներկայացվեցին ՄԻՊ գրասենյակում աշխատելու հնարավորությունները Երևանի պետական համալսարանում անցկացվեց Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, ինչպես նաև շրջանավարտների տվյալների հավաքագրման գործընթացը, որին հրավիրված էին նաև ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները՝ ներկայացնելու գրասենյակում առկա թափուր հաստիքները։
«Հայ-գերմանական գիտության օր». գիտական միջոցառում ԵՊՀ-ում Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության՝ վերջին տարիների գիտական ձեռքբերումներն ամփոփելու, հետազոտությունների, տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում գործակցային կապերի ամրապնդման և ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով ԵՊՀ-ում անցկացվեց գիտական երկօրյա միջոցառում:
Եվս մեկ հաջողություն միջազգային ասպարեզում․ ԵՊՀ ուսանողները՝ «Համաշխարհային տնտեսություն» օլիմպիադայի հաղթողներ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի չորս ուսանողներ մասնակցել են Թուրքմենստանի տնտեսագիտության և կառավարման պետական ինստիտուտի կազմակերպած միջազգային հեռավար օլիմպիադային: «Համաշխարհային տնտեսություն» խորագրով միջազգային օլիմպիադայի ամփոփիչ արդյունքներով ԵՊՀ ուսանողները զբաղեցրել են առաջին և երկրորդ հորիզոնականները:
«Միջազգային շաբաթ» ծրագրից գիտական հոդվածի տպագրություն. ԵՊՀ դասախոսը Գերմանիայում էր Միջազգային հարաբերությունների ամրապնդման, փորձի փոխանակման, ինչպես նաև նոր գաղափարների ուսումնասիրման նպատակով ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Գրիգոր Հայրապետյանը մասնակցել է Աալենի կիրառական գիտությունների համալսարանում (Գերմանիա) կազմակերպված «Միջազգային շաբաթ» ծրագրին («The first Qⁿ International Week»):
Ամփոփվել է միջմասնագիտական մագիստրոսական թեզերի կատարման համար կրթաթոշակի հատկացման մրցույթը ԵՊՀ-ն միջմասնագիտական հետազոտական թեզերի կատարումը խրախուսելու նպատակով մագիստրատուրայի ուսանողներին տրամադրում է հետազոտական կրթաթոշակներ: 2023-2024 ուսումնական տարում միջմասնագիտական մագիստրոսական թեզերի կատարման համար կրթաթոշակ է տրամադրվել 8 ուսանողների։
Ֆարմացիայի ինստիտուտում կանցկացվի վերապատրաստման նոր դասընթաց ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում կանցկացվի «Որակի վերահսկման անալիտիկ մեթոդների (ԲԱՀՔ, ԳՔ, ՄՍ) տեսական և գործնական հիմունքները» թեմայով վերապատրաստման դասընթաց ոլորտի մասնագետների համար։
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտները՝ Կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադայի մեդալակիրներ Կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադայում (IABO) ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտները նվաճել են ոսկե և արծաթե մեդալներ․ Մարիամ Գալստյանը նվաճել է ոսկե մեդալ, իսկ Նանե Անանիկյանը՝ արծաթե մեդալ։
ԵՊՀ ԳԽ-ն հաստատեց ամբիոնների վարիչների ընտրությունների վերաբերյալ որոշումները Օրակարգային 4 հարցով անցկացվեց ԵՊՀ գիտական խորհրդի նիստը, որի ընթացքում բավարարվեցին դոցենտի գիտական կոչում շնորհելու համար ներկայացված հայցերը, հաստատվեցին ԵՊՀ ամբիոնների վարիչների ընտրությունների արդյունքները, հրատարակության երաշխավորվեցին ԵՊՀ գրահրատարակչական խորհրդում քննարկված աշխատությունները։ ԵՊՀ գիտական խորհուրդը «ԵՊՀ պատվավոր վարիչի» կոչում շնորհեց բազմավաստակ գիտնական, իրավ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանին։