«ՍԵՐՎԻՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ/ՄԵՆԵՋՄԵՆՏ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանն այսօր «Սերվիսի կազմակերպիչ/մենեջմենտ» խորագրով դասախոսություն է կարդացել Երևանի թիվ 190 ավագ դպրոցում:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Գագիկ Ղազինյանը, մեկնաբանելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը, նշում է, որ դրանում տեղ գտած առանձին կարգավորումներ անհամատեղելի են դատական իշխանության անկախության և միասնականության հիմնարար պահանջների հետ:
ԵՊՀ ԼՅՈՒԴՎԻԳ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում այսօր տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ ԵԳԻ թանգարանի հիմնադիր, առաջին տնօրեն, պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանի 145-ամյակին նվիրված «Մարդը և քարը» խորագիրը կրող մրցույթ-ցուցահանդես:
«ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ», «ԱԶԳ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ». ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԸ ԵՎ ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և Համահայկական ազգային հայրենասիրական երիտասարդական նախաձեռնության համագործակցության արդյունքում այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը և հայագետ, պատմաբան Համլետ Մարտիրոսյանը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ «Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։
ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀԵՀԵՄ Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ երեկ կազմակերպվել էր այց Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորում (ՀԵՀԵՄ):
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳԱՐԻԿ ՊԱՊՈՅԱՆԻՆ ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիպում երաժիշտ, երգահան, հաղորդավար, հումորիստ Գարիկ Պապոյանի հետ։ Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ ՈւԽ արտաքին կապերի հանձնաժողովը:
ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ. ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն նախաձեռնել է «Հետպատերազմյան իրավիճակը և Մերձավոր Արևելքը» խորագրով բանախոսությունների շարք: Պալեանների անվան դահլիճում այսօր առաջին բանախոսությամբ հանդես է եկել Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
«ՀՆԴԿԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի «Աճեմյան» գրադարանում այսօր ՈՒԳԸ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հնդկական փիլիսոփայական դպրոցներ» խորագրով դասախոսություն։
ՀՀ-ՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐՐՈՐԴ ԲԱՂԱԴՐԻՉԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՎՈՒՄ Է ԶԱԼՑԲՈՒՐԳՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ «Erasmus+» կարողությունների զարգացման ծրագրի «Armdoct» նախագծի շրջանակում տեղի է ունեցել եռօրյա աշխատաժողով՝ «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի ազգային քաղաքականության և կանոնակարգման զարգացում» խորագրով: