ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԿՈՐԵԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԸ ԵՊՀ-ի և Հայաստանի կորեական համայնքի համատեղ նախաձեռնությամբ համալսարանում այսօր անցկացվել է «Կորեայի մշակույթի օր» խորագրով փառատոն՝ նպատակ ունենալով հանրության և հատկապես ուսանողների շրջանում տարածելու կորեական մշակույթն ու բարձրացնելու դրա նկատմամբ հետաքրքրությունը:
«ԱՊԱԳԱ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «Ապագա մասնագետների հոգեբանական գնահատումը մասնագիտական պատրաստման գործընթացում» խորագրով սեմինար, որը նախաձեռնել էր Ընդհանուր հոգեբանության ամբիոնը։
ԵՊՀ-Ն ՄԻԱՆՈՒՄ Է «EDUROAM» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ «Eduroam» (Education roaming (կրթական ռոումինգ)) միջազգային հետազոտական և կրթական միջավայրի համար մշակված ծրագիր է, որի նպատակն է գիտակրթական հանրությանը տրամադրել պարզ ու հեշտ գործարկվող «Wi-Fi» ռոուﬕնգի ծառայություն:
«ԱՄԵՆ ԱՌԱՎՈՏ ԱՐԹՆԱՆԱԼԻՍ ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՔ ԿՐԿԻՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԲԱՎԱՐԱՐՎԵԼՈՒ ԵՐԵԿՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ». ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԱՐՔԱՅԱԶՆ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիպում Ռումինիայի արքայազն Ռադուի հետ:
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում այսօր հյուրընկալվել է Համաշխարհային բանկի և հայաստանյան գրասենյակի պատվիրակությունը:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը:
«ՎՏԱՆԳՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆԸ․ ՅՈՀԱՆՆԵՍ ԼԵՓՍԻՈՒՍԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ». ՊՈՏՍԴԱՄՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԱՏՄԱԲԱՆ ԱՇՈՏ ՀԱՅՐՈՒՆՈՒ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ Հոկտեմբերի 17-ին Պոտսդամում գտնվող Լեփսիուսի տուն-թանգարանում տեղի է ունեցել ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀԻ ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունու „Fürsprecher für ein bedrohtes Volk. Johannes Lepsius und die Armenier“ («Վտանգված ժողովրդի դատապաշտպանը․ Յոհաննես Լեփսիուսը և հայերը») գերմանալեզու մենագրության շնորհանդեսը, որը ԵՊՀ հրատարակչության կողմից լույս է ընծայվել 2019 թ.:
«ՄԵՐ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԳՐԵԹԵ ՈՉՆՉՈՎ ՉԻ ԶԻՋՈՒՄ Ո՛Չ ԵՎՐՈՊԱԿԱՆ, Ո՛Չ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ». ԼԻԼԻԹ ՇԱՔԱՐՅԱՆ ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, Միջազգային սոցիոլոգիական, Ամերիկյան սոցիոլոգիական, Գերմանիայի «DAAD» շրջանավարտների, Եվրոպայի սոցիոլոգիական միությունների և Մարքեթինգի հայկական ասոցիացիայի անդամ Լիլիթ Շաքարյանը նոյեմբերին և դեկտեմբերին դասախոսություն է կարդալու Չեխիայի «Hradec Kralove» համալսարանում: Նրա հավաստմամբ, այն հնարավորություն է ևս մեկ անգամ Եվրոպայի առաջատար համալսարաններում պատվով ներկայանալու համար:
ԵՊՀ ԹԻՄԵՐԸ «ICPC» ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԶԲԱՂԵՑՐԵԼ ԵՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՆԵՐԸ ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի հայաստանյան տարածաշրջանային մրցույթը, որտեղ ամենաբարձր հորիզոնականները զբաղեցրել են ԵՊՀ թիմերը:
Գիտաճանաչողական այց Գյումրի ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության, Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համագործակցության շրջանակներում ուսանողները հոկտեմբերի 17-ին գիտաճանաչողական այց կատարեցին դեպի Գյումրի քաղաք: