Այցելություն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Մարտի 14-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի նախաձեռնությամբ և ֆակուլտետի ՈՒԳԸ-ի հետ համատեղությամբ տեղի ունեցավ այցելություն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որի շրջանակներում ուսանողներին հնարավորություն ընձեռնվեց ներկա գտնվելու քաղաքացիական գործով երկու դատական նիստի:
Արմավիր մարզի զբոսաշրջային ռեսուրսները ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը, կարևորելով գիտաճանաչողական այցերը, մարտի 14-ին կազմակերպել էր նմանատիպ այց Արմավիրի մարզ։ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շուրջ չորս տասնյակ ուսանողներ՝ ֆակուլտետի տարբեր բաժիններից, այցելեցին Արմավիրի մարզ՝ ուսամնասիրելու նրա զբոսաշրջային ռուսուրսները։
ԵՊՀ ուսանողները ՀՀ ԳԱԱ երկրաբանության թանգարանում Մարտի 7-ին՝ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ ֆակուլտետի ուսանողներն այցելեցին ՀՀ ԳԱԱ պրեֆեսոր Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան:
«ԻՐԱԶԵԿՈՒՄ. ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ ԵՎ ԼՈՒԾԱՐՔՆԵՐ». ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՊՀ ՈԻԽ-ի իրավական հանձնաժողովի կողմից այսօր կազմակերպվել էր «Իրազեկում. բողոքարկում և լուծարքներ» թեմայով քննարկում:
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ- 2019»-Ի ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող ամենամյա օլիմպիադային այս տարի մասնակցել են 2732 աշակերտներ: Այսօր ամփոփվել են առաջին փուլի արդյունքները:
ԵՊՀ ԹԻՄԸ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԻՆՆ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐԲԻՏՐԱԺ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԸ Մարտի 23-24-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում Եվրոպայի խորհրդի և «ԷյԴիԱր փարթներս» ընկերության կողմից կազմակերպված արբիտրաժ դատախաղ-մրցույթին մասնակցել են համալսարանական երկու թիմեր, որոնցից մեկը զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ «ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) և «PMI Science»-ի աջակցությամբ Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում մարտի 12-ին տեղի է ունեցել Ասպիրանտների աջակցության ծրագրի մրցանակաբաշխություն: Այդ մրցանակաբաշխությանը ԵՊՀ-ից հաղթող է ճանաչվել Կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ Մերի Արզումանյանը:
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱՐԹԻԿԻ ԹԻՎ 1 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մարտի 24-ին կազմակերպվել էր բարեգործական այց Արթիկի թիվ 1 հատուկ դպրոց, որտեղ հաճախում են մտավոր և ֆիզիկական տարբեր խնդիրներ ունեցող երեխաներ:
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ»․ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ-ն այսօր հյուրընկալել էր «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press - The New York Times» գրքի հեղինակներին՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության միաբան, գերաշնորհ հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին և ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանին, որոնք նախ հանդիպեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, այնուհետև Պալեանների անվան դահլիճում հանդես եկան գրքի կազմման և հրատարակման մասին ելույթով։
ՏՆՏԵՍԱՊԵՍ ԶԱՐԳԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ. ԱՀ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները» թեմայով դասախոսություն, որի բանախոսն էր Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: