ԱՄՆ բուհերի ուսանողները ԵՊՀ-ում խորացրել են ռուսերենի իմացությունը ԵՊՀ-ում ամփոփվեց Հայաստանում Ամերիկյան խորհուրդների նախաձեռնած «Ռուսաց լեզվի և տարածաշրջանային ուսումնասիրությունների» 8-շաբաթյա ծրագիրը, որի շրջանակում ԱՄՆ բուհերի 25 ուսանողներ ուսումնառել են ԵՊՀ-ում:
ԵՊՀ-ն գրանցել է «Էրազմուս+»-ի տարբեր նախագծերում ներգրավվածության աննախադեպ ցուցանիշ Ամփոփված տվյալների համաձայն՝ այս տարի ԵՊՀ-ն մասնակցում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» բուհերի կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող 5 նախագծերի, որոնցից մեկի՝ «KPI4HE»-ի դեպքում ծրագրի համակարգողն է։
ԵՊՀ թիմը Նյուրնբերգյան դատախաղ-մրցույթից վերադարձել է հաղթանակով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող թիմը Նյուրնբերգյան ամենամյա հեղինակավոր դատախաղ-մրցույթում «Լավագույն գրավոր աշխատանք» անվանակարգում հաղթող է ճանաչվել, իսկ բանավոր փուլում՝ ընդգրկվել լավագույն տասնյակում:
Եվ Բանն Աստված էր․․․ Աշխարհի ստեղծագործությունից առաջ գոյություն ուներ Բանը։ Բանն Աստծու հետ էր, և Բանն Աստված էր։ Նա սկզբից Աստծու հետ էր։ Նրանով էր, որ Աստված ստեղծեց ամեն ինչ․ առանց նրա ոչ մի բան չստեղծվեց։ Հովհաննես 1։1-3
«Քիմիայի միջազգային օլիմպիադայում մեր գրանցած հաղթանակում նշանակալի ներդրում է ունեցել ԵՊՀ-ն»․ Լեոնիդ Ասատրյան Ցյուրիխում անցկացված Քիմիայի միջազգային 55-րդ օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ: Օլիմպիադայում հաղթած աշակերտներից երկուսն այս ուստարվանից կհամալրեն ԵՊՀ ուսանողների շարքերը։
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ուսանողը ուսումնական պրակտիկա է անցնում ԵՊՀ-ում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կենսաբանության բաժնի ուսանող Սիմդի Օկորոաֆորը MIT-Eurasia ծրագրի շրջանակում ամառային երկամսյա պրակտիկան անցնում է ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում:
Երազանքից այն կողմ՝ մասնագիտական նվաճումների ճանապարհին, կամ ինչպես դառնալ մրցունակ մասնագետ «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթի հաղթողներից է Աննա Ստեփանյանը։ Նրա պատմությունը հնարավորություն կտա պատկերացնելու, թե ինչ ուղի են անցնում իրավագիտության ոլորտն ընտրած երիտասարդները՝ հասարակության մեջ իրավական «հավասարակշռություն» և արդարություն պահպանելու համար:
Համալսարանը որպես Իրանը բացահայտելու յուրօրինակ միջավայր. պատմել է Մարիամ Զազյանը «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթի հաղթող Մարիամ Զազյանի հետ զրույցը հուշում է, որ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնում սովորելը հարևան երկիրը ճանաչելու լավագույն տարբերակներից է:
Հայտնի են ԵՊՀ առկա ընդունելության մրցույթի արդյունքները Հրապարակվել են 2023-2024 ուստարվա առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով (անվճար և վճարովի հիմունքներով) ընդունելության հիմնական (1-ին և 2-րդ) փուլի մրցույթի արդյունքները։
Դեղատոմս՝ դեպի «առողջ» մասնագիտություն Դեղագետի մասնագիտությունը հսկայական և որոշիչ նշանակություն ունի հասարակության կյանքում։ Անընդհատ զարգացող մասնագիտությունը 21-րդ դարի ամենապահանջվածներից մեկն է, որում առանցքային դերակատարում ունի բժշկությունը․ արդյունավետ ու նպատակային գործունեություն իրականացնելու համար մշտապես կատարվում են հետազոտություններ՝ բուժման նորագույն մեթոդներ գտնելու և նոր դեղամիջոցներ մշակելու ու արտադրելու համար։