ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ ՄԱՐԶԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ ֆակուլտետի ուսանող-բանախոսները ներկայացրել են պետության և իրավունքի ընդհանուր փոխհարաբերություններն ու դրանց բնութագիրը՝ ամփոփելով դասախոսությունն աշակերտների հիմնական իրավունք-պարտականությունների իրազեկմամբ։
«ԵՊՀ-Ն ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԽՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՅՐՆ Է». ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ Գիտական ոլորտում երիտասարդ հետազոտողների գործունեության մասին զրուցել ենք ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի ուսանող Մհեր Խաչատրյանի հետ:
ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԿԱՊԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ ԵՊՀ ուսանողների համար աշխատանքի և պրակտիկայի նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում կազմակերպվեց հանդիպում աշխատաշուկայի ներկայացուցիչների հետ։
ԵՊՀ-Ն ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԳՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՏՐՎԵՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ «Դրամաշնորհներ գրելու հմտություններ» խորագրով վերապատրաստման շրջանակում անցկացվելու են դրամաշնորհային ծրագրեր որոնելու, ծրագիր ու բյուջե կազմելու, դրանք ներկայացնելու և իրականացնելու վերաբերյալ դասընթացներ:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՄՐՑԱՇԱՐ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի կազմակերպած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մրցաշարը կզուգորդվի դասընթացներով և փուլային խաղերով։
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԼԵԶՈՒՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի նախաձեռնությամբ Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տանը» անցկացվում է «Լեզուն և կրթությունը միջազգային հարաբերություններում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում զեկուցումներ են ներկայացնում Հայաստանի և արտերկրի՝ երեք տասնյակից ավելի գիտնականներ ու հետազոտողներ:
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵԼ Է «ՊՈՆՏՈՍ» ՀԱՔԱԹՈՆՈՒՄ Հոկտեմբերի 12-13-ն անցկացված «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգ «Կոպեռնիկուս» համակարգի միջոցով» («ՊՈՆՏՈՍ») հաքաթոնում ԵՊՀ թիմը ներկայացրել է բնապահպանական հիմնախնդիր, ապա՝ առաջարկել լուծման ուղիները՝ հաղթելով ՀՀ մի քանի բուհերի ուսանողական և ԳԱԱ գիտաշխատողների թիմերին։
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՖԻԼՄԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում կազմակերպվեց հայոց պատմության ամբիոնի լուսահոգի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի «Հայոց թագուհիները․ նվիրյալները» ֆիլմի ցուցադրումը։
ԼՅՈՒԴՎԻԳ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԸ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Լ. Ղարիբջանյանի ծննդյան 100-ամյակին:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵՂՎԻ ԹՈՒՅՆԻՑ ՀԱԿԱՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՔԱՅԼԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՊՀ-ն հատկացրել է ներքին դրամաշնորհ «Հայաստանի մեղրատու մեղուների միկրոբիոմի ազդեցությունը նրանց թույնի կենսաբանական ակտիվության վրա» գիտական թեմայի հետազոտական աշխատանքների կատարման համար: Թեմայի ղեկավար, կ.գ.թ., դոցենտ Ինգա Բազուկյանի հետ զրուցել ենք գիտական թեմայի կարևորության, կատարված ուսումնասիրությունների կիրառական նշանակության և այլ հարցերի շուրջ: