ԵՊՀ որակի ապահովման կենտրոնը շարունակում է բակալավրի կրթական ծրագրերի մշտադիտարկման գործընթացի շրջանակներում խորհրդատվությունների անցկացումը: Ս․թ․ հունիսի 14-ին և 15-ին ևս երկու ֆակուլտետի բակալավրի կրթական ծրագրերի մշտադիտարկման խմբեր հանդիպեցին ՈԱ կենտրենի տնօրեն Ա. Բուդաղյանի հետ, ծանոթացան մշտադիտարկման արդյունքում կազմվող զեկույցի մանրամասներին և ստացան գործընթացին վերաբերող և իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Հանդիպումներին մասնակցեցին Արևելագիտության ֆակուլտետի ներկայացուցիչները։ Ֆակուլտետի բակալավրիատական 3 կրթական ծրագրերում կատարվում է մշտադիտարկում։ Կրթական ծրագրերի ղեկավարներն են՝ Քոչարյան Հայկ, Սոնոյան Արտյոմ, Նաիրա Պողոսյան:
Ֆիզիկայի ինստիտուտում մշտադիտարկվում են 5 կրթական ծրագրեր, որոնց ղեկավարներն են՝ Անահիտ Բալաբեկյան, Ռաֆիկ Հակոբյան, Արմեն Մակարյան, Կարեն Ղամբարյան, Հովհաննես Հարոյան:
Ֆակուլտետների հետ հանդիպումները կլինեն շարունակական։