ԵՊՀ որակի ապահովման կենտրոնը բակալավրի կրթական ծրագրերի մոնիթորինգի (մշտադիտարկման) գործընթացի շրջանակներում ս. թ. հունիսի 22-ին PRINTeL ծրագրի շրջանակներում բացված ակտիվ ուսուցման լսարանում կազմակերպել է հանդիպում ԵՊՀ ֆակուլտետների ստորաբաժանումների աշխատակիցների հետ: Հանդիպումը անցկացվել է ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի վարիչ Ա. Սարգսյանի կողմից։ Նա աշխատակիցներին մանրամասն ներկայացրեց, թե ինչ և ինչպես պիտի անհրաժեշտ տվյալները տրամադրեն բակալավրի կրթական ծրագրերի մոնիթորինգի (մշտադիտարկման) խմբերին:
ՈԱ կենտրոնի տնօրեն Ա. Բուդաղյանը ներկաներին համառոտ ներկայացրեց մշտադիտարկման խմբերի կողմից կազմվող զեկույցի բովանդակությանը:
Վերջում աշխատակիցների կողմից հնչեցին հարցեր, որոնք ստացան սպառիչ պատասխաններ: