ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսումնական դատական նիստերի դահլիճում կայացավ դատախաղ, որը կազմակերպել էին 3-րդ կուրսի ուսանողները՝ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, ի.գ.թ. Արսեն Թավադյանի ղեկավարությամբ:
Բնակելի տարածության վարձակալության իրավական հարցերին նվիրված դատախաղի հայցվոր կողմում հանդես եկան 3-րդ կուրսի ուսանողներ Սառա Հայրապետյանը, Արմեն Զակունցը, պատասխանող կողմում` Ռուբեն Սարհադյանը, Լիլիթ Մադաթյանը։ Դատախաղի դատավորը Արամայիս Գրիգորյանն էր:
Մեկնարկը տրվեց ուսանողներ կողմից պատրաստված դասախոսությամբ։ Նրանք նկարագրեցին ՀՀ օրենսդրության բացերը, որոնք վերաբերում են բնակելի տարածության վարձակալությանը՝ ներկայացնելով դրանց հետևանքով վարձակալների իրավունքների խախտումները, ինչպես նաև խոցելի խավերի համար իրական երաշխիքների բացակայությունը:
Որպես ամփոփում ուսանողները ներկայացրին նաև օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որն ուղղված է առկա խնդիրների լուծմանը: