ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի՝ մրցութային կարգով ընտրված 3-րդ կուրսի ուսանողներն ընթացիկ տարվա դեկտեմբերի 6-ին հնարավորություն ունեցան այցելելու «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, որը նախատեսված է անչափահասների և կանանց համար:
Քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Լիաննա Մարուքյանի ղեկավարությամբ ուսանողները ծանոթացան «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անվտանգության գոտիներում պատժի կրման պայմաններին, կառուցվածքային ստորաբաժանումներին, սոցիալականացման ծրագրերին և բարձրացրին իրավական բնույթի մի շարք կարևոր հարցեր:
Իրավագիտության ֆակուլտետը հաճախ է նախաձեռնում նմանատիպ այցեր, որոնք կոչված են ապահովելու ակադեմիական գիտելիքների գործնական կիրառությունը: