- Գլխավոր
- Նորություններ
- ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀՈՒՄԲՈԼԴՏԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԵՊՀ-Ի ՄԻՋԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հունիս 12, 2018 | 15:30
Կրթություն
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀՈՒՄԲՈԼԴՏԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԵՊՀ-Ի ՄԻՋԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ի հետ «Erasmus+» ծրագրի համագործակցության շրջանակում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնը հյուրընկալել է Գերմանիայի Հումբոլդտի համալսարանի (Humboldt University of Berlin) ուսանողներին:
Նշենք, որ ուսանողները ԵՊՀ էին այցելել դիպլոմային աշխատանքներն ավարտին հասցնելու և վերջին կուրսի դասընթացներն անցնելու նպատակով: Նրանք նաև հունիսի 7-ից 10-ն ուսումնական պրակտիկա են անցել Շիրակի մարզում, որը կազմակերպել էին Շիրակի պետական համալսարանի աշխատակիցները:
Ուսումնասիրության առարկան էր «Կենսաբանության հետազոտման արդի մեթոդների և աշխարհագրական մեթոդների համատեղումը», որի շրջանակում Գերմանիայի Հումբոլդտի համալսարանի ուսանողները Կենդանաբանության ֆակուլտետի ուսանողների և «WWF» հայաստանյան կազմակերպության մասնագետների հետ մայիսի 7-ից 13-ը դաշտային պրակտիկա են անցել նաև Խոսրովի արգելոցում:
Ի դեպ, նույն ծրագրի շրջանակում Կենդանաբանության ֆակուլտետի երկու ուսանողներ այժմ Հումբոլդտի համալսարանում են սովորում: Ծրագիրը գործում է նաև պրոֆեսորադասախոսական կազմի համար: Այդ նպատակով Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի դասախոսները 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին մեկնել են Գերմանիա, իսկ սեպտեմբերին սպասվում են պատասխան այցեր: