- Գլխավոր
- Նորություններ
- «MINERVA» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՊՀ HR ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆ ՈՒ ԱՐՎԵԼԻՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նոյեմբեր 30, 2021 | 16:31
Հասարակություն
«MINERVA» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՊՀ HR ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆ ՈՒ ԱՐՎԵԼԻՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հետազոտական 406 լսարանում տեղի է ունեցել հիբրիդային ձևաչափով կազմակերպված հանդիպում-քննարկում, որի ընթացքում ԵՊՀ երիտասարդ հետազոտողներին և ասպիրանտներին ներկայացվել են «MINERVA» ծրագրի շրջանակում իրականացված քայլերն ու ընթացիկ գործողությունները։
«MINERVA» (Strengthening Research Management and Open Science capacities of HEIs in Moldova and Armenia) (Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարման և բաց գիտության կարողությունների զարգացում) ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության «Erasmus+» ծրագրի շրջանակում:
Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի և Մոլդովայի բուհերում զարգացնել բաց գիտության (open science) իրականացմանն անհրաժեշտ պայմանները և հիմնական սկզբունքները: Այն ունի երկու հիմնական բաղադրիչ՝ հետազոտողների համար մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարության մշակում և բաց աղբյուրների հետ տարվող աշխատանք:
Հանդիպման ընթացքում ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանը ներկայացրել է ԵՊՀ HR ճանապարհային քարտեզն ու արվելիք գործողությունները։ Նա մանրամասնորեն տեղեկացրել է «HRS4R development programme» ծրագրի հնարավորությունների և այն փոփոխությունների մասին, որոնք մատնանշվելու են ծրագրի ավարտին ԵՊՀ-ում։
Ասպիրանտներն ու երիտասարդ հետազոտողները հայտնել են իրենց մտահոգությունները և ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները: