- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԻՇՏ ԼԱՎՆ Է ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ, ԵՐԲ ԴՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՍ». ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎԸ
Դեկտեմբեր 05, 2018 | 12:46
Հասարակություն
«ՄԻՇՏ ԼԱՎՆ Է ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ, ԵՐԲ ԴՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՍ». ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎԸ
Ռուս գրող, Երևանի պատվավոր քաղաքացի, ԵՊՀ պատվավոր դոկտոր, ԵՊՀ ոսկե հուշամեդակիր, մի շարք մրցանակների դափնեկիր Անդրեյ Բիտովը ռուս գրականության մեջ պոստմոդեռնիստական ուղղության հիմնադիրներից մեկն էր:
Նա ԽՍՀՄ-ի գրողներից առաջինն էր, որը բացահայտ խոսել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
Անդրեյ Բիտովը եղել է հայ ժողովրդի մեծ բարեկամը՝ Հայաստանի հանդեպ սերը խտացնելով «Հայաստանն ամենալուսավոր տեղն է իմ կյանքում» արտահայտության մեջ:
Նա ծնվել է 1937 թվականին Լենինգրադում: Բլոկադայի ժամանակ տարհանվել է Ուրալ, հետո` Տաշքենդ: 1955-62 թթ., բանակում ծառայելու ընդմիջումով, սովորել է Լենինգրադի լեռնային ինստիտուտում: Գրել սկսել է 1956 թվականից: Պատմվածքների առաջին ժողովածուն` «Մեծ գունդ» վերնագրով (1963 թ.), խստորեն քննադատվել է: Սակայն Բիտովի գրքերը շարունակում էին լույս տեսնել: 1979 թ.-ին նա դառնում է «Մետրոպոլ» չգրաքննվող ալմանախի հիմնադիրներից մեկը: Նա նաև«Հայաստանի դասերը» գրքի հեղինակն է:
Բիտովը մտերիմ էր հայ արձակի վարպետ Հրանտ Մաթևոսյանի հետ, նրա լավագույն բարեկամներից էր: Անդրեյ Բիտովը 2009 թվականին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամ հրավերով Հայաստանում էր, որ շրջանակում այցելել է ԵՊՀ և այդ ժամանակ էլ ասել է. «1973 թ.-ին այցելեցի Հրանտ Մաթևոսյանին և մի այսպիսի բանաստեղծություն գրեցի: Պարզվեց` «կռռացի» ձեր ապագայի վրա.
…А за той границей гладь да
тишина,
Чей-то холод, голод, смерть,
Ничья война,
А за этой тишью-гладью
череда
Никого , и ничего, и никогда…!
Մարի Ռաֆյան