- Գլխավոր
- Նորություններ
- ԱՐԱԲԵՐԵՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ԴԱՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Հունիս 04, 2018 | 16:56
Կրթություն
ԱՐԱԲԵՐԵՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ԴԱՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժնում ինքնատիպ քննություն էր:
Ուսանողներին հնարավորություն էր տրվել անցած 3 տարիների ընթացքում արաբերենից ձեռք բերած գիտելիքները ցուցադրելու հաշվետու դասի ընթացքում:
Մեզ հետ զրույցում Միջազգային հարաբերություններ բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Աննա Հարությունյանը, ներկայացնելով միջոցառման մանրամասները, նշեց, որ համակուրսեցինը մեծ ոգևորությամբ են մասնակցել յուրօրինակ դասի կազմակերպչական աշխատանքներին:
«Մեր բաժնում ուսանողները սովորում են երկու մասնագիտական լեզու՝ անգլերեն և արաբերեն՝ ընտրովի սկզբունքով, ,- ասաց Աննա Հարությունյանը,- և քանի որ մենք երրորդ կուրսում ամփոփում ենք նաև լեզվի ուսուցումը, որոշեցինք երրորդ կուրսի ավարտը նշանավորել այս միջոցառման կազմակերպմամբ:
Միջոցառման թեման ՄԱԿ-ն էր: Ուսանողներն արաբերենով ներկայացրին միջազգային ամենամեծ կառույցի հիմնադրման, նրա կառուցվածքի, ճյուղերի, գործառույթների, հանձնաժողովների պատմությունը, ինչպես նաև անդրադարձան այս կառույցին Հայաստանի անդամագրման պատմությանը:
Միջոցառմանը ներկա էր նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ, դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ պատահական չէր նաև միջոցառման թեմային ընտրությունը.« Վերջերս լրացավ Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցելու 26 տարին, ինչը լավ առիթ էր արաբերենով հենց այս թեմային անդրադառնալու համար: Արաբերենը ՄԱԿ-ի պաշտոնական վեց լեզուներից մեկն է»:
Ավելացնենք նաև, որ Միջազգային համբերությունների ֆակուլտետում նման ձևաչափի միջոցառում առաջին անգամ էր կազմակերպվում: Միջոցառման ընթացքում ուսանողներն արաբերենով կատարեցին նաև երկու երգ: