- Գլխավոր
- Նորություններ
- ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՇԱԿԵՑԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ
Դեկտեմբեր 03, 2018 | 17:18
Ուսանողական
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՇԱԿԵՑԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ
Ծաղկաձորի ԵՊՀ «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում նոյեմբերի 30-ին մեկնարկեց «ԵՊՀ ուսանողների զարգացման ծրագիր-3»-ը:
Այս տարի այն նոր ձևաչափով էր իրականացվում: Եռօրյա դասընթացների մասնակիցները քննարկել են ԵՊՀ հիմնախնդիրները, զարգացրել նորարարական մտածողությունը, որից հետո ներկայացրել համալսարանական խնդիրներին ուղղված նոր ծրագրերը:
Հիշեցնենք, որ երեք տարի անընդմեջ ԵՊՀ ՈՒԽ-ն իրականացնում է «ԵՊՀ ուսանողների զարգացման ծրագիրը»: Այս տարի ծրագրին մասնակցում է շուրջ 60 ուսանող: «Զարգացում» դպրոցի նպատակն է հնարավորություն տալ ուսանողներին ոչ ֆորմալ կրթության մեթոդներով ձեռք բերելու նոր հմտություններ և կարողություններ:
Մեզ հետ զրույցում դպրոցի հիմնադիր, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Խաչիկ Աբաջյանը նշեց, որ ծրագիրը զարգացնում է ուսանողների մտածողությունը, հարստացնում նորարական գաղափարներով:
Ծրագրերը կազմելու համար ձևավորվել են աշխատանքային խմբեր. «Նոր ծրագրերն այժմ քննարկման փուլում են, որոնք նախատեսվում է իրականացնել հաջորդ կիսամյակում»,- ասաց Խաչիկը:
Նա նշեց, որ այս տարի «ԵՊՀ ուսանողների զարգացման ծրագիր 3»-ի մասնակիցների շարքում էին նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները:
Խոսելով ծրագրի արդյունավետության մասին՝ Խաչիկը փաստեց, որ այն արդարացնում է սպասելիքները. «Մշակվել և կյանքի են կոչվել այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են «Ուսանողական բանավեճն» ու «Հաջողության նախագիծը»:
Նա վստահեցրեց, որ կան բազում ծրագրեր, որոնք ևս պետք է իրականացվեն:
Անգին Խաչատրյան