- Գլխավոր
- Նորություններ
- ՄԵՐՕՐՅԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌՆ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԷՐ
Մայիս 24, 2018 | 16:12
Կրթություն
ՄԵՐՕՐՅԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌՆ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԷՐ
Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում «Մերօրյա հակամարտությունները» խորագրով դասընթացաշարի շրջանակում տեղի ունեցավ «Ուկրաինական ճգնաժամը» խորագրով դասախոսություն:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից նախաձեռնած «Մերօրյա հակամարտություններ» խորագրով դասընթացաշարի նպատակն է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներին ծանոթացնել հակամարտություններին:
Դասախոսությունների ընթացքում համապատասխան մասնագետներն ուսանողներին ներկայացնում են կոնֆլիկտը, դրա առաջացման պատճառներն ու լուծման հնարավոր եղանակները:
Այսօր տեղի ունեցած դասախոսության ընթացքում Հարություն Ոսկանյանն ուսանողներին ներկայացրեց ուկրաինական կոնֆլիկտի առաջացման պատճառները՝ նշելով, որ դրանք ներքին խմորումներ էին, որոնք կապված էին երկրի զարգացման հեռանկարի հետ:
Հարություն Ոսկանյանն ուսանողներին ներկայացրեց նաև, թե ինչպե՞ս և ինչո՞ւ, պատմական ու քաղաքական ի՞նչ իրադարձություններն են պատճառ հանդիսացել այդ խմորումների առաջացման համար:
Քննարկումներից հետո բանախոսը խոստացավ, որ հնարավորության դեպքում արդեն ավելի հանգամանալից կանդրադառնա բուն կոնֆլիկտին: