ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑՆՈՂ ԿԻՍԱՄՅԱԿԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԸ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ 2018-19 ուստարվա երկրորդ կիսամյակի ընդլայնված նիստը:
«ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՀ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ. ՉԻՆԱԳԵՏ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ ՀԳՉԱ-ԵՊՀ չինագիտության կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի նախագահ և Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ, քաղաքական գիտ. թեկնածու, չինագետ Մհեր Սահակյանի ««Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և ՀՀ ընդգրկման հեռանկարները» թեմայով հանրային դասախոսությունը։
ԵՊՀ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ՝ ԱՅՍ ՏԱՐԻ ԵՊՀ ԸՆԴՈՒՆՎՈՂՆԵՐԻՆ Բակալավրիատի 2019-2020 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի ընդունման առաջին փուլով ԵՊՀ-ում հայտագրվել է գրեթե 2 հազար դիմորդ: Նրանցից շատերն առաջիկա մի քանի տարին սովորելու են ԵՊՀ-ում, ու լավ սովորելու, մոտիվանալու և ուսանելու ճիշտ ուղով առաջ գնալու համար նրանց իրենց խորհուրդներն են տալիս արդեն այդ ճանապարհն անցած՝ ԵՊՀ-ի այս տարվա շրջանավարտները։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է «ԵՂԵԳՆԱՁՈՐ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան Օլիմպիա Գեղամյանը մայիսի 23-ին «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում այցելել է «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերություն:
«ԹՈՒՐՔԻԱՆ, ՔԵՄԱԼԻԶՄԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանի «Թուրքիան, քեմալիզմը և Խորհրդային Միությունը» մենագրության շնորհանդեսը:
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍ ՎԱՐԴԱՆ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 50-ԱՄՅԱԿԸ Պատմության ֆակուլտետի մեծ դահլիճում այսօր ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը կազմակերպել էր Արցախյան ազատամարտի հերոս Վարդան Դալլաքյանի ծննդյան 50-ամյակին նվիրված hիշատակի մեծ միջոցառում:
ԵՊՀ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ. ՄԿՐՏԻՉ ՄԿՐՅԱՆ Գրականագետ, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Մկրտիչ Մկրյանի մասին պատմում է նրա ուսանողուհին՝ պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանը:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՍՏՂԱԴԻՏՄԱՆ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ), համագործակցելով Ֆիզիկայի ու Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետների ՈՒԳԸ-ների հետ, մայիսի 26-ին, համատեղ ջանքերով, կազմակերպել էր գիտաճանաչողական այց-էքսկուրսիա Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան
ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ Ա.ՊՈՒՇԿԻՆԻ 220-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետն այսօր կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի 220-ամյակին։
ԱԻՆ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ՝ ԵՊՀ ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԿԻՍԱՄՅԱԿԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ ԵՊՀ քաղպաշտպանության ամբիոնն այսօր անցկացրեց կիսամյակային հերթական ուսումնավարժանքը, որն այս տարի նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին: