«Ֆրանսիական դիմադրության հայ հերոսները»․ գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ-ում կայացավ «Ֆրանսիական դիմադրության հայ հերոսները» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր «Մանուշյանական շաբաթ» միջոցառումների շրջանակում: «ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միության և «ԱՐՏ-ԻՄԱԺ» մշակութային կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված գիտական այս միջոցառումը նպատակ ուներ վերաիմաստավորելու Միսաք Մանուշյանի ժառանգությունը և խթանելու հայ-ֆրանսիական պատմամշակութային երկխոսությունը։
Ամրապնդելով համագործակցությունը․ ԵՊՀ-ում էր Գենտի համալսարանի պատվիրակությունը Երևանի պետական համալսարանում հյուրընկալվել էր Գենտի համալսարանի պատվիրակությունը՝ պրոռեկտոր Միկե վան Հերևեխենի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքը։ Նրանք հանդիպում ունեցան ԵՊՀ ռեկտորի, պրոռեկտորների, ֆակուլտետների դեկանների հետ՝ նպատակ ունենալով քննարկելու համագործակցության հնարավոր ուղիները, ինչպես նաև երկու համալսարանների միջև փորձի փոխանակմանն ու գիտական գործակցության ամրապնդմանն առնչվող տարաբնույթ հարցեր։
Արևելագիտության ոլորտը՝ միջբուհական համագործակցության առանցքում․ ԵՊՀ են այցելել ՌԴ գիտնականներ ԵՊՀ-ում այսօր հյուրընկալվեցին Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մասլովը, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ամբիոնի վարիչ Ալեքսեյ Մուրավյովը և ինստիտուտի տնօրենի միջազգային հարաբերությունների հարցերով տեղակալ Եկատերինա Սինցովան։ Հյուրերը հանդիպեցին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ, քննարկեցին համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ապա այցելեցին Արևելագիտության ֆակուլտետ և անդրադարձան առկա գործակցային կապերի ամրապնդման ուղիներին։ Այցի շրջանակում հյուրերը հանդես եկան նաև դասախոսություններով։
ԵՊՀ-ն ու Լյուբլինի համալսարանը խորացնում են գիտակրթական կապերը Երևանի պետական համալսարանում հյուրընկալվեց Լյուբլինի Հովհաննես Պողոս II կաթոլիկ համալսարանի (Լեհաստան) ռեկտոր Միրոսլավ Կալինովսկին։ Այցի շրջանակում քննարկվեցին երկու բուհերի միջև առկա գործակցային կապերն ու զարգացման հեռանկարները։
Դասագրքաստեղծման մարտահրավերներն ու լուծումները. հանդիպում դասագրքերի հեղինակների հետ Մարտի 14-ին՝ Մաթեմատիկայի միջազգային օրը, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում տեղի ունեցավ «Դասագրքաստեղծման մարտահրավերներն ու լուծումները» խորագրով քննարկում՝ դասագրքաստեղծման մարտահրավերների, դրական փորձի և նոր լուծումների վերաբերյալ:
Կրթական ծրագրերի ուսումնասիրություն, հանդիպում-քննարկումներ. «ASIIN» գործակալության փորձագետների գնահատականը ԵՊՀ կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման գործընթացին ԵՊՀ-ում ամփոփվեցին հանդիպումներն ու քննարկումները գերմանական «ASIIN» գործակալության փորձագիտական խմբի հետ: Եռօրյա աշխատանքների ընթացքում քննարկվեցին ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բակալավրիատական և մագիստրոսական 6 կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման գործընթացին առնչվող հարցեր։ Փորձագետներն ավարտեցին եռօրյա աշխատանքը՝ գնահատելով համալսարանի ռեսուրսների կիրառման արդյունավետությունը և առաջարկելով ուղիներ համագործակցության հետագա զարգացման համար։
Հնարավորություններ, գիտելիքներ, փորձառություն. ԵԼՀ ուսանող Ռուզաննա Սարգսյանը՝ Գերմանիայում կրթություն ստանալու մասին ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի «Անգլերեն, գերմաներեն և հաղորդակցություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող Ռուզաննա Սարգսյանը մեկ ամիս առաջ է վերադարձել Գրայֆսվալդի համալսարանից (Գերմանիա), որտեղ ուսանել է մեկ կիսամյակ։ Այդ ժամանակահատվածում նրա հիմնական նպատակներից է եղել կատարելագործել գերմաներենի իմացությունը, ինչպես նաև օտարերկրյա ուսանողներին փոխանցել Հայաստանի և հայկական մշակույթի մասին ճշգրիտ տեղեկություններ։
ԵՊՀ իրանագետների հետազոտության առանցքում է Իրանի քաղաքականության վերլուծությունը Հայաստանի հարավային հարևանի՝ Իրանի քաղաքականությունը և դրա ազդեցությունը Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա մշտապես հետաքրքրության առարկա են եղել տարածաշրջանային ուսումնասիրողների համար։ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ասիստենտ, պ.գ.թ. Լիանա Պետրոսյանի ղեկավարած գիտահետազոտական թիմը ևս աշխատում է նշյալ թեմային առնչվող գիտական նախագծի շուրջ՝ նպատակ ունենալով բացահայտելու Իրանի քաղաքական զարգացումների ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա։
ՀՀ մի շարք գետերում լիովին վերացել է կենսաբազմազանությունը. ԵՊՀ հետազոտողը կառաջարկի վնասված էկոհամակարգը վերականգնելու լուծումներ Հանքարդյունաբերության ազդեցությունը, կենցաղային կեղտաջրերն ու ջրային ռեսուրսների սխալ կառավարումը հանգեցրել են Ախթալա, Կավարտ, Կարճևան, Գետառ գետերի աղտոտվածությանը, ինչի հետևանքով էլ նշված գետերում լիովին անհետացել է ջրային կենսաբազմազանությունը։ Այս խնդիրն արձանագրել է ԵՊՀ ավագ գիտաշխատող Լիանա Մարգարյանը, որը գիտական խմբի հետ ուսումնասիրել է հանրապետության ավելի քան 30 գետերի ջրաքիմիական ռեժիմներն ու էկոլոգիական վիճակը: Ներկայում գիտաշխատողի հետազոտության տիրույթում են ՀՀ գետերի ինքնամաքրման ջրաքիմիական ունակությունը և դրա վրա մարդածին ճնշումների ազդեցությունը: Հետազոտության արդյունքում կառաջարկվի գիտականորեն հիմնավորված լուծումներ՝ մարդածին ազդեցության հետևանքով գետերի վնասված էկոհամակարգի վերականգնման համար:
Գերմանական «ASIIN» գործակալության փորձագիտական խումբն այցելել է ԵՊՀ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բակալավրիատական և մագիստրոսական 6 կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրմանն ուղղված գործընթացի շրջանակում գերմանական «ASIIN» գործակալության ձևավորած փորձագիտական խումբն այցելել է ԵՊՀ: Խմբի անդամները ծանոթացել են ԵՊՀ կրթական ծրագրերին, ակադեմիական միջավայրին։