«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԱՅՆ ԳԱՂԱՓԱՐԸ, ԸՍՏ ՈՐԻ՝ ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾՎԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ՝ ԱՆՎԱՆԱՊԵՍ ՈՒԽ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ՝ ՈՒԳԸ». ՎԱՆԱՏՈՒՐ ՇԵՐԵՆՑ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանդես է եկել առաջարկությամբ՝ հորդորելով փոփոխությունների ենթարկել մի շարք դրույթներ, որոնք, իրենց կարծիքով, խնդրահարույց են: Առաջարկությունների վերաբերյալ զրուցել ենք ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենցի հետ:
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՎԱՐԴԱՆ ԲԱԽՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ 28 տարի առաջ՝ դեկտեմբերի 16-ին, Հասանաբադ գյուղի մատույցներում հերոսաբար զոհվեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտ-ազատամարտիկ Վարդան Բախշյանը, իսկ այսօր հերոսի անունը կրող դպրոցի աշակերտներն այցելեցին Վ. Բախշյանի հարազատ ֆակուլտետ՝ մանրամասն լսելու և ծանոթանալու հերոսի ապրած կյանքին և ուսումնառության տարիներին:
ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆ Հայ-չինական համագործակցությունն ամրապնդելու համար դեկտեմբերի 11-ից 13-ը ԵՊՀ պատվիրակությունն այցելել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկին։
«ԻՆԴՈՒՍՏՐԻԱՅԻ ՕՐ» ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետն այսօր կազմակերպել էր «Ինդուստրիայի օր» խորագիրը կրող միջոցառում, որի նպատակն էր բարձր կուրսերի ուսանողներին հնարավորություն տալ ծանոթանալու ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ և իրենց մագիստրոսական ծրագրի համար գտնելու համագործակցության ուղիներ։
ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԴԱՏԱԽԱՂ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել վարչական դատավարության միջհոսքային դատախաղ:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԵՊՀ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Համայնքային սոցիալական աշխատանք» ԵՊՀ հեռաուսուցման դասընթացի առաջին շրջանավարտների վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը
«ԱՐԵՎԵԼԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «Արևելագիտական ընթերցումներ» խորագրով 2-րդ գիտաժողովը։
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ՝ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետն իր վրդովմունքն է արտահայտում ԵՊՀ արհեստակցական միության տարածած հայտարարության վերաբերյալ և բացատրում միությունից դուրս գալու պատճառները։
ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԸ ԿԻԵՎԻ ՏԱՐԱՍ ՇԵՎՉԵՆԿՈՅԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը՝ որպես հրավիրյալ դասախոս, դեկտեմբերի 11-ին Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ:
«ԱՐԻ՛ ՍԵՐՎԻՍ, ԱՅՍՏԵՂԻՑ ՀՆԱՐԱՎՈՐ Է». ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԴԱՍ ԵՊՀ ՍԵՐՎԻՍԻ ԱՄԲԻՈՆՈՒՄ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի «Կայուն տուրիզմ» մասնագիտացման ուսանողներն այսօր «PR-ը և գովազդը սերվիսում» առարկայի շրջանակում ներկայացրին իրենց կատարած հետազոտական ուսումնասիրությունները: