ԵՐՈՒՍԱՂԵՄԻՑ ՄՈՍԿՎԱ՝ ՀՈԼՈՔՈՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ Հրեական ողջակիզման՝ Հոլոքոստի հուշահամալիրի՝ Յադ Վաշեմի հրավերով մարտի 23-ից ապրիլի 1-ն Իսրայելի Երուսաղեմ քաղաքում էր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի ղեկավար Սուրեն Մանուկյանը:
ԵՊՀ-Ի ԵՎ ՆՈՎԳՈՐՈԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում այսօր ուսանողների համար «Հայաստանի վիզուալ նշանները Սիբիրում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Նովգորոդի պետական համալսարանի աստվածաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սերգեյ Ավանեսովը:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ. ԻՏԱԼԻԱՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԷԻՆ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոյին և Իտալիայի Հանրապետության դատավորներից և Արդարադատության նախարարության պաշտոնյաններից կազմված պատվիրակությանը:
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԵՐԴՆԵԼ ՆՈՐ ԱՌԱՐԿԱ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր կազմակերպվել էր աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվում էին «Սոցիալական աշխատանք երիտասարդների հետ» առարկայի ներդրման համար անհրաժեշտ մոդուլները և դասախոսության թեմաները:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՆՈՐ ՆՄՈՒՇՆԵՐՈՎ ԵՊՀ պատմության թանգարանը Հայաստանի Հանրապետությունում գործող բուհական ամենամեծ և իր ցուցանմուշներով ամենահարուստ թանգարանն է: Համալսարանի հիմնադրման 100-ամյակին ընդառաջ թանգարանը համալրվել է համալսարանին վերաբերող բազմաթիվ նյութերով (լուսանկարներ, անձնական իրեր, արժեքավոր փաստաթղթեր, ԵՊՀ դասախոսների հուշեր, կերպարվեստի գործեր, ԵՊՀ երախտավորների դիմանկարներ, ընծայագրերով գրքեր): Այդ մասին ysu.am-ին տեղեկացրեց ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը:
«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆՈՐՄ». ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ Այսօր Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ «Կենտրոնական բանկի անկախությունը որպես ՀՀ սահմանադրականության կարևոր նորմ» թեմայով հանդիպում-քննարկում, որը կազմակերպվել էր ԵՊՀ սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի և ՀՀ կենտրոնական բանկի «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից:
«ԹՇՆԱՄՈՒ ԼԵԶՈՒՆ ԻՄԱՆԱԼՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է». ԱԴՐԲԵՋԱՆԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում ՈՒԽ մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ այսօր կայացավ ադրբեջաներենի դասընթացի մեկնարկը:
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՃԵԼԻ ԺԱՄԱՆՑ. ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ 2»-Ը Ապրիլի 12-14-ը Ծաղկաձորի «Համալսարանական» ուսումնաարտադրական բազայում անցկացվեց Փիլիսոփայական և հոգեբանական գիտահետազոտական 2-րդ ճամբարը, որին մասնակցում էին ԵՊՀ ուսանողներ և դասախոսներ:
«ՍԵՓԱԿԱՆ ՔՐՏԻՆՔՈՎ ՍՏԵՂԾԱԾ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՏԱՆԻՔԴ ԱՄՈՒՐ Է ԼԻՆՈՒՄ, ԻՍԿ ՈՐՔԱՆ ԱՄՈՒՐ Է ՀԻՄՔԸ, ԱՅՆՔԱՆ ՀԵՇՏ Է ԿԱՌՈՒՑԵԼ ՎԵՐՆԱՇԵՆՔԸ». ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը կյանքի ընկերուհուն հանդիպել է ԵՊՀ-ում՝ այն լսարանում, որտեղ մեկնարկել էր իր ուսանողական կյանքը:
ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը: