ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողը՝ հումանիտար գիտությունների ոլորտում լավագույնը ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Տաթևիկ Հակոբյանը «Լավագույն ուսանող» մրցույթի հանրապետական (միջբուհական) փուլի արդյունքում հումանիտար գիտությունների ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով առաջին տեղի մրցանակակիր է: Տաթևիկի հետ զրույցում անդրադարձել ենք ֆակուլտետի ընձեռած հնարավորություններին, բացահայտել նրա հաջողության պատմությունը:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ամանորյա շնորհավորական ուղերձը Սիրելի՛ համալսարանականներ, սիրով շնորհավորում եմ Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ և հղում իմ ամենաջերմ մաղթանքները։
Էլեկտրոնային նոր հարթակների ստեղծումից մինչև գերհամակարգչի ձեռքբերում. նոր հնարավորություններ ԵՊՀ-ում ԵՊՀ-ն շարունակաբար կյանքի է կոչում բազմաթիվ ծրագրեր՝ համալսարանական միջավայրը դարձնելով գիտության նորարարությանը համահունչ։ Մշտապես բարելավվում են կրթական ծրագրերը, մշակվում և ներդրվում են նոր համակարգեր՝ շարժվելով արագ զարգացող աշխարհի պահանջներին համաքայլ:
Նորագույն սարքավորումները՝ հետազոտական աշխատանքների արդյունավետության բարձրացման գրավական ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի ու ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի ձեռք բերած գազային և հեղուկային քրոմատագրերի մաս սպեկտրոմետրերը հնարավորություն կտան ունենալու ավելի ճշգրիտ հետազոտական արդյունքներ:
ԵՊՀ ուսանողը՝ ՀՀ կենտրոնական բանկի կազմակերպած մրցույթի հաղթող ԵՊՀ ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի «Ֆինանսական մաթեմատիկա» մագիստրոսական ծրագրի 1-ին կուրսի ուսանող Ֆենյա Ամիրբեկյանը հաղթել է ՀՀ կենտրոնական բանկի կազմակերպած Իսահակ Իսահակյանի անվան հետազոտական մրցույթում՝ զբաղեցնելով 1-ին մրցանակային տեղը և արժանանալով 1 մլն ՀՀ դրամ դրամական պարգևի։
«Համալսարանական միջավայրը մղում է ուսանողներիս հասնելու լավագույնին». Ռուզաննա Բեկջանյան ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ուսանող Ռուզաննա Բեկջանյանը «Լավագույն ուսանող» մրցույթի հանրապետական (միջբուհական) փուլի արդյունքում բժշկության ոլորտում բակալավրի կրթական ծրագրով առաջին տեղի մրցանակակիր է:
ԵՊՀ գիտնականների հետազոտությունները՝ ամենաբարձր ազդեցության գործակից ունեցող գիտական պարբերականներում ԵՊՀ հետազոտողները և գիտնականները միջազգային առաջատար պարբերականներում հրապարակում են գիտական հոդվածներ՝ իրենց հետազոտություններով նպաստելով գիտության տարբեր ճյուղերի զարգացմանը։ 2023 թ․ ԵՊՀ հետազոտողները տպագրել են 1494 գիտական հոդված, որից 243-ը՝ ինդեքսավորվող «Scopus» շտեմարանում ընդգրկված միջազգային հեղինակավոր հանդեսներում։
Տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը Օրակարգային 6 հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ գնահատվել է ռեկտորի տարեկան գործունեության հաշվետվությունը, հաստատվել են ԵՊՀ կառուցվածքը, հաստիքացուցակը, եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվն ու 100 միլիոն ՀՀ դրամի սահմանաչափը գերազանցող ներկայացված պայմանագրերը։
ԵՊՀ-ն շարունակաբար կատարելագործում է կրթական ծրագրերն ու անձնակազմի մասնագիտական հմտությունները 2023-2024 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից ԵՊՀ կրթական ծրագրերում կներդրվեն «Մեդիագրագիտություն» և «Քննադատական մտածողություն» դասընթացները, իսկ ԵՊՀ ակադեմիական և վարչական անձնակազմը կվերապատրաստվի «Քննադատական մտածողություն» թեմայի շրջանակում։ ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի նախաձեռնությամբ և ԵՄ ֆինանսական աջակցությամբ հայտարարվել է նշյալ դասընթացների և վերապատրաստման ծրագրի մրցույթ, որի հաղթողներն արդեն իսկ ընտրվել են:
Ընթացիկ աշխատանքների քննարկում ու հաշվետվությունների ներկայացում․ անցկացվեց ԵՊՀ ԳԽ հերթական նիստը Օրակարգային հարցերով անցկացվեց ԵՊՀ գիտական խորհրդի նիստը, որի ընթացքում բավարարվեցին դոցենտի գիտական կոչում շնորհելու համար ներկայացված հայցերը, ներկայացվեցին 2024 թ․ համախմբված եկամուտների և ծախսերի նախահաշիվը, մի շարք գործընթացների արդյունքներ, ինչպես նաև Իջևանի մասնաճյուղի և ՈԻԳԸ գործունեության հաշվետվությունները։