ԵՊՀ հետազոտողները մասնակցել են Թբիլիսիում կայացած համաժողովին Ս.թ. նոյեմբերի 20–22-ը «Caucasus Barcode of Life» («CaBol») ծրագրի շրջանակում Թբիլիսիում տեղի է ունեցել համաժողով՝ «Ընթացիկ միջազգային համագործակցության շրջանակում Կովկասի կենսաբազմազանության ուսումնասիրությունը» խորագրով:
Մագիստրոսական ծրագրի դիմելու հնարավորություններ Եվրոպայի քոլեջում ԵՊՀ-ում անցկացվեց տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ ուսանողները ծանոթացան Եվրոպայի քոլեջի (Նատոլին) առաջարկած մագիստրոսական ծրագրին, տրամադրվող կրթաթոշակի փաթեթներին, մասնագիտական աճի, որակյալ կրթության և ընձեռվող այլ հնարավորություններին։
«Աստղերու հաւատքով» գիրքը՝ ընթերցողի և հեղինակի քննարկման տիրույթում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ամերիկահայ հասարակական-քաղաքական գործիչ, մտավորական, գրող Վիգէն Յովսէփեանի «Աստղերու հաւատքով» գրքի քննարկումը, որի ժամանակ ուսանողները հնարավորություն ունեցան գրքից ստացած իրենց տպավորություններն արտահայտելու և հետաքրքրող հարցերն ուղղելու հեղինակին։
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները հաղթող են ճանաչվել միջազգային օլիմպիադայում ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները Մաղտըմգուլիի անվան թուրքմենական պետական համալսարանի կազմակերպած քիմիայի միջազգային 2-րդ օլիմպիադայում գրավեցին մրցանակային տեղեր, որի համար նրանք արժանացան Թուրքմենստանի կրթության նախարարության հավաստագրերի։
Սյունիքի պատմական Արևիք (Մեղրի) գավառի պատմամշակութային ժառանգությունն ու հարևան երկրների հետ միջմշակութային կապերը՝ գիտնականների հետազոտության առանցքում Ս.թ. նոյեմբերի 17-18-ը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղի ունեցավ «Արևիք (Մեղրի). պատմամշակութային ժառանգություն և միջմշակութային կապեր» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցեցին գիտնականներ ու գիտաշխատողներ Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից և Բուլղարիայից:
«Համահայկական գիտաժողով-2023»-ը՝ գիտության տարբեր ճյուղերի հատման կետ Նոյեմբերի 17-22-ը ԵՊՀ-ում անցկացվում է «Համահայկական գիտաժողով-2023»-ը, որի նպատակն է խթանել գիտության տարբեր ոլորտների զարգացումը, ամրապնդել և ստեղծել նոր կապեր գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների ու համալսարանների միջև՝ նպաստելով միջգիտակարգային հետազոտությունների և միջառարկայական կապերի հաստատմանն ու զարգացմանը:
ԵՊՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ Սիրելի՛ ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Դուք մեր երկրի ներկան ու ապագան եք, մեր համալսարանական լավագույն ավանդույթների շարունակողն ու նորը ստեղծողը։
Հաստատվեց «Առողջապահության կառավարում և կազմակերպում» մագիստրոսական ծրագիրը․ անցկացվեց ԵՊՀ ԳԽ նիստը Օրակարգային ու ընթացիկ հարցերով անցկացվեց ԵՊՀ գիտական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի համալսարանական նոր անդամ, հաստատվեցին ուսումնական գործընթացին առնչվող առաջարկություններ, հրատարակության երաշխավորվեց ներկայացված հանդեսը։
Գիտական համագործակցություն Բեռլինի տեխնիկական համալսարանի պրոֆեսորի հետ ԵՊՀ ներքին դրամաշնորհի շրջանակում Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում «H2-փոխակերպող կենսակատալիզատորները և դրանց կենսատեխնոլոգիական ներուժը» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ հրավիրյալ դասախոս, Բեռլինի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Օլիվեր Լենցը:
ԵՊՀ-ում հրատարակվել է խորհրդահայ մշակույթին առնչվող գիտական հոդվածների ժողովածու ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ ԵՊՀ հրատարակչությունում լույս տեսած «Խորհրդահայ մշակույթը․ կոնցեպտը, ընկալումներն ու դրսևորումները» գիտական հոդվածների ժողովածուի շնորհանդեսը: