ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂԻՆԵՐԸ ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրենի օգնական Սեդա Ստեփանյանը նոյեմբերի 26-29-ը մասնակցել է «Իրավաբանական կլինիկաներ. հայացք դեպի ապագան» խորագրով գիտաժողովին՝ ներկայացնելով կլինիկայի գործունեությունը և հետագա համագործակցության ակնկալիքները:
«ՀԻՆ ԱՐԵՎԵԼՔԻՑ ՀՈՒՆԱՍՏԱՆ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր մեկնարկել է «Հին Արևելքից Հունաստան (աստվածներ, հերոսներ, մարդիկ)» խորագրով դասախոսությունների շարքը:
ԳՄՕ. ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՉԱՐԻ՞Ք, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿԸ ԵՊՀ իրավաբանական կլինիկայի դահլիճում այսօր տեղի է ունեցել «ԳՁՕ-ի անվտանգ օգտագործման իրավական հիմնահարցերը» խորագրով կլոր սեղան-քննարկում:
«ԻՆՉՈ՞Ւ ԸՆՏՐԵԼ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ». ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԻ ՀԵՏ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն այսօր կազմակերպել էր հանդիպում հայտնի փաստաբան, ԵՊՀ իրավաբանական կլինիկայի դասախոս-համակարգող, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանի հետ:
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԿԱԶԱՆԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 215-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը և Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը նոյեմբերի 26-27-ը մասնակցել են Կազանի (մերձվոլգյան) դաշնային համալսարանի հիմնադրման 215-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական երկօրյա նստաշրջանը:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
«ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՍԵՄԻՆԱՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «NEW HORIZONS OF INTERNATIONALISATION» («Միջազգայնացման նոր հեռանկարներ») թեմայով ծրագրի ամփոփիչ սեմինարը:
ԵՊՀ ԹԻՄԸ ՆՎԱՃԵԼ Է «ICPC» ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ՈՒՂԵԳԻՐ Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Թբիլիսիում տեղի է ունեցել «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլը, որտեղ ԵՊՀ թիմը գրանցել է տպավորիչ արդյունքներ՝ ձեռք բերելով մրցույթի եզրափակիչ փուլի ուղեգիր և դառնալով Հարավային Կովկասի միակ ներկայացուցիչը եզրափակչում:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՅՏՆԵԼ Է ԻՐ ԿԱՐԾԻՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Քննարկման արդյունքում ձևավորված կարծիքն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն: