Իրանագիտության ամբիոնը կամրջում է ԵՊՀ-ն և Քեմբրիջի, Օքսֆորդի, Էդինբուրգի համալսարանները ԵՊՀ-ն հյուրընկալել է Քեմբրիջի համալսարանի դոցենտ, բ.գ.թ. Մահբոդ Ղաֆարիին, որը համակարգում է բրիտանական համալսարանների իրանագետ ուսանողների ուսուցումը ԵՊՀ-ում: Այցի շրջանակում նա դասախոսություններ է կարդացել հայ և բրիտանացի ուսանողների համար:
ԵՊՀ-ն դիմավորեց 105-րդ սերնդի առաջինկուրսեցիներին ԵՊՀ-ում անցկացվեց նոր ուսումնական տարվան և առաջինկուրսեցիների ընդունելությանը նվիրված ամենամյա միջոցառումը՝ «105-ՐԴ ԲԱՐԵՎԸ» խորագրով: Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ ցուցահանդես, որի ժամանակ ԵՊՀ ստորաբաժանումները ներկայացրին իրենց գործունեությունը, կազմակերպեցին սիմուլյացիոն խաղեր, վիկտորինաներ, մրցույթներ, քվեսթ, և օրն ամփոփվեց տոնական համերգով:
Եվրոպագիտության ուսումնասիրման կարևորությունը 21-րդ դարում Գլոբալացման դարաշրջանում առանձնակի դերակատարում ունեն դիվանագիտական ծանրակշիռ կառույցները, որոնց գործունեության և իրենց հատուկ ռազմավարության մասին համակողմանի ու խոր տեղեկացվածությունը բերում է միջպետական արդյունավետ և փոխշահավետ գործակցության։
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները միջազգային մրցույթից վերադարձել են հաղթանակով ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի՝ աղջիկների պարային համույթի ներկայացուցիչները Վիտեբսկում մասնակցել են «Սլավյանսկի բազար» արվեստի միջազգային փառատոնին և դարձել 3-րդ կարգի մրցանակի դափնեկիր:
Անգլերենը՝ կապող օղակ Երևանի և Պյատիգորսկի պետական համալսարանների միջև ԵՊՀ-ն հյուրընկալել է պրոֆեսոր, Պյատիգորսկի պետական համալսարանի օտար լեզուների և միջազգային տուրիզմի ինստիտուտի տնօրեն Արեգա Հակոբյանցին, որը եռօրյա դասախոսություններ է կարդացել Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում:
«Կոմպակտ աստղերի արդի ֆիզիկա և ռելատիվիստական գրավիտացիա-2023». միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կոնֆերենց դահլիճում մեկնարկած միջազգային հնգօրյա գիտաժողովը նվիրված է տեսաբան ֆիզիկոս, աստղագետ, գիտության ականավոր գործիչ, ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի 110-ամյակին:
Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդիին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Իտալիայի նախկին վարչապետ, Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու արարողությունը, որին հաջորդեց «Բարդ աշխարհակարգ» թեմայով դասախոսությունը:
ԵՊՀ-ն և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT) ամրապնդում են գործակցային կապերը Մեկնարկում է «MIT-Armenia Seed Fund» ծրագիրը, որը ֆինանսավորելու է MIT դասախոսների՝ Հայաստանում գործակցային նոր կապեր հաստատելու ու զարգացնելու նախնական աշխատանքները:
ԵՊՀ պրոֆեսորներին շնորհվել է «ԵՊՀ պրոֆեսոր-էմերիտուս» պատվավոր կոչում․ տեղի է ունեցել ԳԽ նիստը Օրակարգային 8 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԳԽ նիստը, որի ժամանակ պարգևատրվել են ՏՏ բնագավառում 2023 թ. լավագույն ուսանողներն ու միջազգային հեղինակավոր մի շարք մրցույթների հաղթողներ, ԵՊՀ հինգ պրոֆեսորի շնորհվել է «ԵՊՀ պրոֆեսոր-էմերիտուս» պատվավոր կոչում, հաստատվել են կանոնակարգեր, հրատարակչության երաշխավորվել ներկայացված աշխատությունները, «Հայագիտության հարցեր» հանդեսը, ու քննարկվել են ընթացիկ մի շարք հարցեր։
ԵՊՀ ուսանողները՝ Հունաստանում կայացած ամառային դպրոցի մասնակից «Շրջանաձև կենսատնտեսություն և կայուն զարգացում» խորագրով միջազգային ամենամյա դպրոցն իր շուրջն էր համախմբել աշխարհի 22 երկրներից ավելի քան 50 մասնակիցների, որոնց թվում էին Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի 2 ուսանող և մեկ ասպիրանտ: