ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ՝ ԵՊՀ-Ի ԵՎ «ՆՈՐՔ» ԻՆՖԵԿՑԻՈՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՄԻՋԵՎ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում հանդիպել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի և նույն հիվանդանոցի Զարգացումների և ներդրումների համակարգող Լյուդմիլա Նիազյանի հետ, որի ընթացքում քննարկվել են համագործակցություն հաստատելու ուղղություններն ու շրջանակները:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ «ՔԱՐԻՑ ԹՈՒՂԹ» ԳԱՂԱՓԱՐԸ՝ «BIG IDEA CHALLENGE» ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնը Լոնդոնի Սիթի համալսարանի (City University) և Չենջսքուլի (Change School) հետ Երևանի պետական համալսարանում իրականացրեց Բարձրագույն կրթության ձեռներեցության «Ստեղծարար միտք» (Creative Spark) ծրագիրը:
«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ». ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր մեկնարկեց Երիտասարդ ստեղծագործողների մշակութային մրցույթ-փառատոնը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԳԻՏՆԱԿԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՀԱՆԴԵՍԻ ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄՈՒՄ ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների դոկտոր Կարեն Թռչունյանն ընտրվել է Մեծ Բրիտանիայում հրատարակվող «Nature» հրատարակչության «Scientific Reports» հանդեսի խմբագրական խորհրդի կազմում։
«ԽՈՍՏՈւՄ» ՖԻԼՄԻ ԴԻՏՈւՄ-ՔՆՆԱՐԿՈւՄ ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Խոստում» ֆիլմի դիտում-քննարկում:
Նպատակին հասնելու քո մոտիվացիան Սույն թվականի մայիսի 14-ին ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ ԵՊՀ 8-րդ մասնաշենքի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Նպատակին հասնելու քո մոտիվացիան» խորագրով սեմինար-֊քննարկում, որը վարում էր մի շարք երկրներում վերապատրաստված, քոուչինգի ոլորտում հաջողություններ գրանցած լայֆ և բիզնես քոուչ Մուշեղ Ավետիսյանը։
Հռետորիկա Մայիսի 2ից սկսած ամեն հինգշաբթի օրը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ անց է կացվում հռետորական հմտություններին վերաբերվող սեմինար քննարկումը։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՅՏՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ՄԱՅՔԼ ԳԼԵՆՈՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ Իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ-ում դասախոսությամբ հանդես եկավ ԱՄՆ Թավթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Մայքլ Գլենոնը:
Մայրական դեպրիվացիա Ապրիլի 1-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մայրական դեպրիվացիա» թեմայով սեմինար-քննարկումը: Բանախոսներն էին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոս, հ.գ.թ Դ. Սարգսյանը և Ընդհանուր հոգեբանության ամբիոնի ասպիրանտ Ս. Թարջումանյանը:
Ներշնչանքի տեխնիկան թերապիայում Մարտի 27-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ներշնչանքի տեխնիկան թերապիայում» թեմայով սեմինարը: Բանախոսն էր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոս, հ.գ.թ, դոցենտ Հ. Հովհաննիսյանը: