ՔՎԱՆՏԱՅԻՆ ՕՊՏԻԿԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԵԲԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՊՀ-ՈՒՄ Նոյեմբերի 14-ին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետին առընթեր գործող օպտիկների միջազգային կազմակերպության ուսանողական մասնաճյուղը («YSO Student Chapter»), համագործակցելով ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) հետ, առցանց հարթակում անցկացրեց քվանտային օպտիկային նվիրված վեբինարների հերթական շարքը։
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖՐԱՆՍԵՐԵՆԻՆ ՏԻՐԱՊԵՏՈՂ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնն այսօր հյուրընկալել էր Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության մենեջմենթի և վարչարարության բաժնի ղեկավար Նիկոլա Մայնետիին:
ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԺԱՅՌԱՄԱԳԼՑՈՒՄ. ԵՊՀ-Ն ՍՊՈՐՏՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՆՈՐ ԴՌՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ Օրերս տեղի ունեցած ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի՝ ժայռամագլցման անհատական առաջնության՝ աղջիկների պայքարում առաջին հորիզոնականն զբաղեցրել էր ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Ադրինե Արշակյանը: Ադրինեի հետ զրույցի հետաքրքիր մանրամասները հնարավորություն կտան տեղեկանալու երրորդկուրսեցի աղջկա՝ առաջին հայացքից իրարից շատ տարբեր թվացող հետաքրքրությունների մասին:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ, ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ, ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՊՀ-ում անցկացվեց «Անձնային բրենդինգ․ գործարար իմիջի ձևավորում» խորագրով դասընթաց, որի ժամանակ բանախոս Նվարդ Մելքոնյանը ծանոթացրեց ինքնաներկայացման էությանը, անդրադարձավ իմիջի և ոճի հարաբերակցության խնդրին և կարևոր այլ թեմաների:
ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՍՏԱՆԱԼ ԼԵԶՎԱԿԻՐՆԵՐԻՑ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում Քուվեյթի համալսարանի՝ լեզվի կենտրոնի տնօրեն Խալեդ ալ Ֆադլին ներկայացրեց «Լեզվի և մտքի դիալեկտիկան և արաբերենի քերականական եզրույթների ծագումը» թեմայով դասախոսություն:
ԵՊՀ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ «Ոսկե ձայներ» երգի միջազգային մրցույթի տարբեր անվանակարգերում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները գրավել են առաջին հորիզոնականը և արժանացել Գրան պրի մրցանակի: Մրցույթին մասնակցում էին 20-ից ավելի երկրներ, և այն արդեն երրորդ անգամն էր անցկացվում Հայաստանում:
ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը կրթաթոշակներ է հատկացնելու Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ամերիկյան համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մարզաբնակ ուսանողների՝ փոխհատուցելով չորս տարիների ուսման վճարը:
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ Այսօր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում Փիլիսոփայի և Ուսանողի միջազգային տոների առթիվ «Արևահովիտ. հայոց արժեհամակարգային միասնականության հարթակ» մշակութային-գիտակրթական հիմնադրամի հետ կնքվեց հուշագիր, ինչպես նաև դրամական պարգևներ հանձնվեցին նախապես հայտարարված էսսեների մրցույթի հաղթողներին:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՍՏԵՂԾՎԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ «Հաջողակ մարդկանց ամենակարևոր ունակությունը» խորագրով տեղեկատվական հանդիպմանն ուսանողներին ներկայացվեցին հաջողակ վաճառքներ կատարելու հմտությունները և աշխատաշուկայում առկա նոր առաջարկները։
«ԵՊՀ-ՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՍ ՎԱՂԵՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՍ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼՈՒ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է». ՀԵՂԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Հեղինե Նավասարդյանը ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող է: Նրա հետ զրուցել ենք համալսարանում ստացած կրթության կարևորության, նպատակների, հաջողության հասնելու ճանապարհի և այլ թեմաների վերաբերյալ: