ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՍՈՍԻ ԹԱԹԻԿՅԱՆԸ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր «Ինչպե՞ս իրականացնել դելիմիտացիա՝ միջազգային նորմերին համապատասխան» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել հանրային կառավարման, միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի մասնագետ Սոսի Թաթիկյանը:
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՆՈՐ ՀԱՄԱՐՆԵՐԸ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) «Գիտական Արցախ» պարբերականի 2021 թ. հոբելյանական 3-րդ (10-րդ) և 4-րդ (11-րդ) համարների շնորհանդես-քննարկումը:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ ՖԻԶԻԿՈՍՆԵՐԸ ՄՈԴԵԼԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՆ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԳԱԶԱՅԻՆ ՏՎԻՉՆԵՐ ՈՒ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՔԻԹ» ՄԻԿՐՈՀԱՄԱԿԱՐԳ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիան և ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոնը ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի ֆինանսավորած կիրառական նշանակության դրամաշնորհային ծրագրի շրջանակում համատեղ իրականացնում են «Մետաղօքսիդային նանոկառուցվածքային բարակ թաղանթների հենքով գազային տվիչների և «Էլեկտրոնային քիթ» միկրոհամակարգերի պատրաստում» թեման:
ՉԻՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԲԱՑ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնում այսօր տեղի է ունեցել չինական Նոր տարվան նվիրված բաց դաս:
ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել «Փոխաբերության դերը 44-օրյա պատերազմի համատեքստում» խորագրով գիտական սեմինար:
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում ԵՊՀ դասախոսներին պարգևատրել են Ղազախստանի Հանրապետության «Անկախության 30-ամյակ» մեդալով:
«ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾ». ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ Փետրվարի 15-ին մեկնարկել է «Բանկային գործ» սեմինար-դասընթացը տարբեր բուհերի ուսանողների և շրջանավարտների համար:
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է «VIDEO GAME LAB» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել « Video Game lab» լսարանի բացումը, որը նախատեսված է տեսախաղերի մշակման աշխատանքների համար:
«ՃԱՆԱՉԻ՛Ր ՄԱՅՐ ԲՈՒՀԸ». ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ Լ.Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի է ունեցել ԵՊՀ երկարամյա ռեկտոր Սերգեյ Համբարձումյանի 100-ամյակին նվիրված «Ճանաչի՛ր Մայր բուհը» խորագրով ինտելեկտուալ մրցույթ:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ, մասնագիտական կողմնորոշման նպատակով, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ են այցելել թիվ 190, 114, 54 և «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները։