Հայ-հունական գիտակրթական կապերի ընդլայնումը՝ քննարկման տիրույթում ԵՊՀ-ում հյուրընկալվեց Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը՝ քննարկելու կրթական ու հետազոտական ոլորտների զարգացմանը միտված ծրագրեր, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Դեսպանը մասնակցեց նաև «Երկու հայրենիքի միջև» խորագրով ֆոտոցուցահանդեսին, որը միտված է խթանելու հայ-հունական հարաբերությունների զարգացումը։
Կրթական և գիտական նորություններ, մասնագիտական զարգացման հնարավորություններ․ ԵՊՀ-ում կայացավ «BioExpo» ցուցահանդեսը Գիտափորձեր, նմուշներ, պատմություններ ու տեղեկություններ․ Երևանի պետական համալսարանում արդեն չորրորդ անգամ անցկացվեց «BioExpo» ցուցահանդեսը, որը նպատակ ուներ ներկայացնելու Կենսաբանության ֆակուլտետի կրթական ու գիտահետազոտական ծրագրերը, ինչպես նաև մասնագիտական աճի հնարավորությունները՝ տրամադրելով կարևոր տեղեկություններ աշխատաշուկայի մասին, խթանելով աշակերտների մասնագիտական կողմնորոշումն ու նոր գիտելիքների ձեռքբերումը։
Կրթական նոր գործիքների ներդրում ԵՊՀ ուսուցման գործընթացի կառավարման հարթակում ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնը ԵՊՀ ուսուցման գործընթացի կառավարման «e-learning» հարթակում ներդրել է կրթական գործիքներ համակարգչային գիտության և ճարտարագիտության ոլորտներում տեխնոլոգիական առարկաների ուսուցման համար։ Նշված կրթական գործիքները հատկապես կիրառելի են այն դասընթացների համար, որոնք ուսուցման գործընթացում օգտագործում են ծրագրավորման առաջադրանքներ և թեստեր:
«Սամիզդատ» գրականությունը և ազատ խոսքի ուժը․ դասախոսություն-քննարկում ԵՊՀ պատմության թանգարանում ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում «Ժամանակներ, երբ խոսքն արժեք ու գին ուներ» խորագրով դասախոսությամբ հանդես եկավ լրագրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Տիգրան Պասկևիչյանը։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել 1960-1980-ական թթ․ ԽՍՀՄ-ում գաղտնի լույս տեսնող «սամիզդատ» գրականությունը։
Մշակութային կյանքը և ԵՊՀ ուսանողները ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը կարևոր դեր է կատարում համալսարանական համայնքում. կազմակերպում է տարբեր միջոցառումներ՝ համերգներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ, բանավեճեր, վարպետության դասեր՝ նպաստելով ուսանողների ստեղծագործական մտքի զարգացմանը և հմտությունների ընդլայնմանը։ Մշակույթի կենտրոնը նաև մշակութային երկխոսության կարևոր հարթակ է, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն ծանոթանալու տարբեր երկրների մշակույթներին և փոխանակելու գաղափարներ։
Արժևորելով Պարույր Սևակի գրական ժառանգությունը․ ԵՊՀ-ում անցկացվեց հոբելյանական գիտաժողով ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում անցկացվեց հայ մեծանուն գրող Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովը, որի նպատակն էր ներկայացնել Պարույր Սևակի գրական հարուստ ժառանգությունը, ինչպես նաև ընդգծել նրա ներդրումը մշակութային կյանքում։
Էթիկայի և հանրային քաղաքականության արդի հիմնախնդիրները դասընթացի առանցքում Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի (ֆրանկոֆոն) և ԵՊՀ-ի միջև համագործակցությունն արձանագրեց հերթական արդյունքը։ «Էրազմուս+» դասախոսների շարժունության ծրագրի շրջանակում Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում Լյուվենի կաթոլիկ համալսարանի հետազոտող, պրոֆեսոր Ֆաուստո Կոռվինոն և ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ Լևոն Բաբաջանյանն անցկացրին համատեղ դասընթաց՝ նվիրված հանրային քաղաքականության մշակման բարոյագիտական խնդիրներին ու մեթոդաբանությանը։
Գերմաներենի դերը բազմալեզու աշխարհում. համաժողով ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանում անցկացվեց «Գլոբալ բազմալեզվություն. գերմաներենի դերը միջմշակութային համատեքստում» խորագրով երկօրյա համաժողով։ Այն նպատակ ուներ ներկայացնելու գերմաներենի դերը ժամանակակից փոփոխվող աշխարհում, ինչպես նաև ստեղծելու մասնագիտական համայնք, որը կաջակցի ուսուցիչներին և լեզվաբաններին՝ մշակելու նորարարական լուծումներ ու ռազմավարություններ՝ համապատասխան գերմաներենի ուսուցման ժամանակակից պահանջներին։
Բացվեց անվանի ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի հուշաքարը Գնահատելով երջանկահիշատակ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի ունեցած ավանդը գիտության ոլորտում՝ ԵՊՀ-ի, ՀՀ ԳԱԱ-ի և Երևանի քաղաքապետարանի ջանքերով բացվեց նրա հիշատակը հավերժացնող հուշաքար։ Աստղաֆիզիկոս Դավիթ Սեդրակյանը եղել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ։
Խաղաղության նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում ԵՊՀ-ում անցկացվեց Սոցիալական աշխատողի մասնագիտական օրվան նվիրված «Սոցիալական աշխատանք․ նվիրում և համագործակցություն» խորագրով աշխատաժողով, որի շրջանակում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Խաղաղության նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին շնորհեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում: