ԵՊՀ ԳԽ-ն հաստատեց ամբիոնների վարիչների ընտրությունների վերաբերյալ որոշումները Օրակարգային 4 հարցով անցկացվեց ԵՊՀ գիտական խորհրդի նիստը, որի ընթացքում բավարարվեցին դոցենտի գիտական կոչում շնորհելու համար ներկայացված հայցերը, հաստատվեցին ԵՊՀ ամբիոնների վարիչների ընտրությունների արդյունքները, հրատարակության երաշխավորվեցին ԵՊՀ գրահրատարակչական խորհրդում քննարկված աշխատությունները։ ԵՊՀ գիտական խորհուրդը «ԵՊՀ պատվավոր վարիչի» կոչում շնորհեց բազմավաստակ գիտնական, իրավ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանին։
Հնագիտությունն ու ազգաբանությունը՝ Հայաստանը հանրահռչակելու ուղի ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Հնագիտություն և ազգաբանություն» մագիստրոսական կրթական ծրագիրն ուսանողներին հնարավորություն է ընձեռում աշխատելու ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, ինչպես նաև մասնակցելու արտերկրից ժամանած հնագիտական արշավախմբերի աշխատանքներին։ Միջազգային հնագիտական արշավախմբերի կատարած պեղումների ժամանակ ուսանողները ծանոթանում են նորագույն տեխնոլոգիաների կիրառության մեթոդներին, դառնում հայտնաբերվող հուշարձանների համահեղինակ։
ԵՊՀ գիտնականը՝ «Elsevier» հրատարակչությունում տպագրված գրքի համախմբագիր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Հովիկ Փանոսյանը, համագործակցելով արտասահմանցի գործընկերների հետ, «Elsevier» հեղինակավոր հրատարակչությունում հրատարակել է «Մանրէների էականությունը՝ արտադրական հեռանկարները» («MICROBIAL ESSENTIALISM։ An Industrial Prospective») գիրքը: Նրա հետ զրուցել ենք նոր տպագրված գրքի, գիտության և ապագա ծրագրերի մասին:
ԵՊՀ-ում էր Միչիգան-Դիրբոռնի համալսարանի պրոֆեսոր Արա Սանջյանը ԵՊՀ պատմության ֆակուլտետում դասախոսությունների շարքով հանդես եկավ Միչիգան-Դիրբոռնի համալսարանի հայկական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պ․գ․դ․ Արա Սանջյանը։ Դասախոսությունների շրջանակում նա մեկնաբանեց «Սփյուռք» և «Սփյուռքի պատմություն» հասկացությունները, անդրադարձավ սփյուռքահայության անցյալի ուսումնասիրության անհրաժեշտությանը։
Սփյուռքագիտության զարգացումը՝ պետության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու ուղի ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Սփյուռքագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը պատրաստում է մասնագետներ, որոնք տեղեկացված կլինեն հայկական սփյուռքից, նրա տեսական հիմնախնդիրներից, հիմնական գործառույթներից, այլ երկրների սփյուռքներից, ինչպես նաև ունակ կլինեն ապահովելու Հայաստան-Սփյուռք կապը։
ԵՊՀ-ում հյուրընկալվել էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն Երևանի պետական համալսարան կատարած այցի շրջանակում հանդիպեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, այնուհետև՝ «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտների և ուսանողների հետ։
Վրացագիտությունը՝ արդիական և պահանջված մասնագիտություն ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Վրացագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում ուսանողները հնարավորություն ունեն սովորելու վրացերեն, ուսումնասիրելու Վրաստանի պատմությունն ու գրականությունը, ծանոթանալու վրացական արվեստին և մշակույթին՝ բացահայտելով հայ և վրաց ժողովուրդների պատմական փոխառնչությունները։
ԵՊՀ ուսանողը՝ «Չինարենի կամուրջ» համաշխարհային մրցույթի մասնակից ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատի առաջին կուրսի ուսանող Սամվել Պետրոսյանը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող «Չինարենի կամուրջ» համաշխարհային մրցույթի եզրափակիչ փուլում կներկայացնի Հայաստանը:
Միջազգային գիտաժողով՝ նվիրված Փախստականների միջազգային օրվան ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Ադրբեջանի ԽՍՀ-ից և Լեռնային Ղարաբաղից փախստականների խնդիրները միջազգային իրավունքում» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Փախստականների միջազգային օրվան։ Գիտաժողովին ներկայացվեցին փախստականների ժամանակավոր պաշտպանության հարցերը միջազգային իրավունքի համատեքստում, ինչպես նաև Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի տնտեսական վնասները, նրանց սոցիալական ինտեգրման խնդիրներն ու էթնիկական ատելության գործոնը ԼՂ կոնֆլիկտում։
«Բնագիտությունը զվարճալի՜ է. տե՛ս, շոշափի՛ր, փորձի՛ր». ԵՊՀ-ում անցկացվեց ամենամյա բնագիտական աշխատարանը ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Բնագիտությունը զվարճալի՜ է. տե՛ս, շոշափի՛ր, փորձի՛ր» բնագիտական աշխատարանը մեկ հարկի տակ համախմբեց 8-12-րդ դասարանների աշակերտներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց ինքնուրույն կատարելու գործնական աշխատանքներ ու գիտափորձեր և այդպիսով առավել լավ պատկերացում կազմելու բնական գիտությունների մասին: