ԵՊՀ-ում կայացավ օտարերկրյա ուսանողների ավարտական վկայագրերի հանձնման հանդիսավոր միջոցառումը Տոնական միջոցառմամբ ամփոփվեց ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախապատրաստական դասընթացների բաժնի 2023-2024 ուսումնական տարին: 23 շրջանավարտ ստացավ ավարտական վկայական:
Ամենապահանջված ըմպելիք համարվող սուրճը՝ հետազոտության առանցքում ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում անցկացվեց «Սուրճը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Հայաստանի քաղաքային առօրեականությունում» խորագրով բանախոսություն՝ հագեցած հետաքրքիր պատմություններով և տեղեկություններով: Բանախոսության ժամանակ ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Տաթևիկ Սարոյանը պատմեց Արևելյան Հայաստանի կենտրոնական քաղաքների՝ Ալեքսանդրապոլի և Երևանի սրճարանային անցուդարձի, սրճախմության ավանդույթների, թեմայի շուրջ իր կատարած հետազոտության մասին:
Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչը՝ միջազգային գիտաժողովի մասնակից ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Սուրեն Մանուկյանը մասնակցեց Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Վաշինգտոնի մասնաճյուղում տեղի ունեցած «Ցեղասպանության կոնվենցիայի հեռանկարներ 75 տարի անց» խորագրով («Perspectives on the Genocide Convention – 75 Years Later») գիտաժողովին:
Արժևորելով ձեռքբերումներն ու հնարավորությունները. շրջանավարտների ավարտական միջոցառում ԵՊՀ-ում ԵՊՀ 2023-2024 ուստարվա շրջանավարտներին հանդիսավորությամբ ճանապարհելու, օրը հիշարժան դարձնելու, ինչպես նաև ուսումնառության ընթացքում ձեռքբերումներն ու հաջողությունները ևս մեկ անգամ արժևորելու նպատակով Երևանի պետական համալսարանի բակում անցկացվեց ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառումը:
ԵՊՀ թիմը կմասնակցի Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում ամփոփվեցին ԵՊՀ մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայի արդյունքները: Լավագույն արդյունքներ գրանցած 4 ուսանողներն օգոստոսին մեկնելու են Բուլղարիա՝ մասնակցելու «IMC» մաթեմատիկական միջազգային օլիմպիադային (International Mathematics Competition)։
«Ոսկի սերմեր. հարգանքի և երախտիքի կրթամրցանակներ» ծրագրի 5-րդ մրցանակաբաշխությունը ԵՊՀ-ում Հիշողություններ, մտերմիկ զրույց, սեր և խոնարհում․ ահա այսպիսի միջավայրում տեղի ունեցավ «Ոսկի սերմեր. հարգանքի և երախտիքի կրթամրցանակներ» ծրագրի մրցանակաբաշխությունը։ Ծրագրի շրջանակում նախապես հայտարարված մրցույթների հաղթողներն արժանացան Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին նվիրված կրթամրցանակների։
Հայ և վրաց փորձագետները քննարկեցին երկու երկրների քաղաքական զարգացումները ԵՊՀ պատմության թանգարանում անցկացվեց «Հայաստան և Վրաստան-2024. զարգացման միտումներն անկայուն ժամանակներում» թեմայով քննարկում հայ և վրաց փորձագետների մասնակցությամբ: Փորձագետները ներկայացրին զեկույցներ` անդրադառնալով աշխարհաքաղաքական նոր զարգացումների համատեքստում Հայաստանի և Վրաստանի քաղաքական գործընթացներին:
Կրթական և հետազոտական գործընթացների բարելավում, բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդում․ կնքվել է փոխըմբռնման հուշագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Գեո-Նալ» ընկերության տնօրեն Աննա Նալջյանը ստորագրել են երկու կառույցների միջև փոխըմբռնման հուշագիր՝ համատեղ ուժերով նպաստելու կրթության ոլորտի զարգացմանը, երիտասարդ մասնագետների համար ստեղծելու տեսական և գործնական գիտելիքների ամրապնդման ու խորացման հնարավորություններ, ինչպես նաև նպաստելու բուհ-աշխատաշուկա կապերի ամրապնդմանը և կատարելագործմանը։
«Միջազգային դատարաններ և արբիտրաժ»․ ԵՊՀ-ում ներկայացվեցին մագիստրոսական ծրագրի ընձեռած հնարավորությունները ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում անցկացվեց հանդիպում-քննարկում «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի ղեկավար, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ, ի.գ.թ. Եղիշե Կիրակոսյանի հետ: Նա հանգամանորեն ներկայացրեց մագիստրոսական կրթական ծրագիրը՝ խոսելով ծրագրի շրջանակում ուսումնասիրվող դասընթացների, դասավանդող մասնագետների, ինչպես նաև կրթական ծրագրի առանձնահատկությունների մասին:
ԵՊՀ հետազոտողները՝ պատերազմից հետո սահմանամերձ գյուղերում կատարված փոփոխությունների մասին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022»-ի շրջանակում ԵՊՀ չորս հետազոտողներ ուսումնասիրություններ են կատարում ՀՀ Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերում։ Ծրագիրը մեկնարկել է 2022 թ․ և կամփոփվի 2024 թ. սեպտեմբերին։