ԵՊՀ ասիստենտները հետազոտում են աղակալած հողերում բույսերի աճը խթանող նոր մոտեցումներ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի ասիստենտներ Գայանե Ավետիսովան և Լուսինե Մելքոնյանը մի շարք գիտական հոդվածների հեղինակներ են։ Իրենց հետազոտությունների շրջանակում նրանք ուսումնասիրել են Հայաստանի և Բելառուսի հողերի՝ ազոտ ֆիքսող միկրոֆլորայի վրա աղակալման ազդեցությունը, ինչպես նաև աղակալած հողերի վերականգնման համար նոր շտամների ստացման մոտեցումները։ Հետազոտությունները կատարվել են հայ-բելառուսական գիտական ծրագրի շրջանակում։
Նկարներ ու գույներ ԵՊՀ-ում. Մայրության և գեղեցկության տոնին նվիրված «Art-wine» միջոցառում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում անցկացվեց Մայրության և գեղեցկության տոնին նվիրված «Art-wine» միջոցառումը, որի ժամանակ ԵՊՀ կին աշխատակիցները հնարավորություն ունեցան աշխատանքային օրն ընդմիջելու արվեստով։
ԵՊՀ-ից Սան Խոսեի պետական համալսարան. ուսանող Ալբեր Մակարյանի պատմությունը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող Ալբեր Մակարյանը արդեն երկու ամիս է, ինչ սովորում է ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանում։ Նա ֆակուլտետի երկրորդ ուսանողն է, որը ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» և Սան Խոսեի պետական համալսարանի «Տվյալների վերլուծություն» մագիստրոսական ծրագրերի համագործակցության շրջանակում է իր կրթությունը շարունակում արտերկրում:
Սոցիալական աշխատողի միջազգային օրվան նվիրված գիտաժողով ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախաձեռնությամբ անցկացվեց «Պատերազմն ու խաղաղությունը սոցիալական գիտությունների դիտակետում» խորագրով գիտաժողով, որի նպատակն էր քննարկել աշխարհում տեղի ունեցող պատերազմական գործողությունների և բռնի հակամարտությունների ազդեցությունը հասարակական գործընթացների և սոցիալական գիտությունների առաքելության ու հնարավորությունների վրա:
«Չինաստան և Հայաստան. ընդհանուր զարգացում և արդիականացում». միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Հայ-չինական գիտակրթական կապերի ամրապնդման, կրթության և գիտության զարգացման, ինչպես նաև համալսարանի միջազգային գործակցության շրջանակն ընդլայնելու նպատակով ԵՊՀ-ում անցկացվեց միջազգային գիտաժողով, որի ժամանակ քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր և գործակցության զարգացման հեռանկարներ։
«Բիզնես հաղորդակցությունը՝ որպես կարիերայի զարգացման հիմնական հմտություն»․ դասընթաց ԵՊՀ-ում ԵՊՀ ուսանողների համար անցկացվեց «Բիզնես հաղորդակցությունը՝ որպես կարիերայի զարգացման հիմնական հմտություն» թեմայով դասընթաց, որի շրջանակում նրանք ծանոթացան աշխատաշուկայում բանիմաց մասնագետ ներկայանալու, գրագետ ու գրավիչ ինքնակենսագրական կազմելու և հաղորդակցվելու հմտություններին։
Գիտության առաջընթացին համահունչ գործուն քայլեր՝ ԵՊՀ-ում Գիտության առաջընթացին զուգահեռ՝ գազային սենսորների պահանջարկն ավելի է մեծանում, ինչի ուսումնասիրության ուղղությամբ ԵՊՀ-ում կատարվում են գործուն քայլեր։ ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գիտաշխատող, տեխնիկական գիտությունների թեկնածու Արտակ Սայունցը միջազգային գիտական հեղինակավոր ամսագրերում և գիտաժողովների նյութերում ունի տպագրված ավելի քան 40 հոդվածներ, որոնց առանցքային թեմաներից է գազային սենսորիկայի ուսումնասիրությունը:
Սուրբ Հարության տոնի ազգային և հոգևոր խորհուրդները․ միջոցառում ԵՊՀ-ում Ազգային և հոգևոր արժեքների վերաբերյալ ուսանողների գիտելիքները հարստացնելու նպատակով ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառում, որի շրջանակում անցկացվեցին տոնին նվիրված խաղեր, ուսուցանվեցին ազգային երգեր ու պարեր:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը համալրվեց հայերեն նոր քարտեզներով ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը հայերեն նոր ուսուցողական քարտեզներ ստացավ գործընկեր «Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոն» ընկերությունից։ Նոր քարտեզները կթարմացնեն ֆակուլտետի քարտեզագրական ֆոնդը և կնպաստեն ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը։
ԵՊՀ-ի հաղթական արդյունքները՝ հրաձգության մրցաշարում ԵՊՀ հրաձգարանում տեղի ունեցավ ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի՝ հրաձգության մրցաշարը, որտեղ ԵՊՀ հավաքականը ընդհանուր հաշվարկով գրավեց առաջին հորիզոնականը: