Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունն այցելեց ԵՊՀ վրացագիտության կենտրոն ԵՊՀ վրացագիտության կենտրոնում հյուրընկալվեց Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը։ Հանդիպմանը քննարկվեցին կրթագիտական ոլորտում համատեղ հետազոտական աշխատանքներ կատարելու, ինչպես նաև ուսանողական, ակադեմիական փոխանակման ծրագրեր իրականացնելու հեռանկարները։
«Գրաբարը՝ որպես արդի հայերենի բառապաշարի հարստացման աղբյուր». հանրապետական գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում անցկացվեց «Գրաբարը՝ որպես արդի հայերենի բառապաշարի հարստացման և տերմինաշինության աղբյուր» խորագրով հանրապետական գիտաժողովը, որի նպատակն էր բացահայտել և արժևորել գրաբարի դերն ու նշանակությունը, ներկայացնել արդի հայերենի բառապաշարում կատարված փոփոխությունները:
Թանգարանային հանդիպում՝ նվիրված Տիգրան և Զապել Եսայանների գործունեությանը ԵՊՀ պատմության թանգարանում անցկացվեց պոլսահայ մտավորականներ Տիգրան և Զապել Եսայանների կյանքին և ստեղծագործական գործունեությանը նվիրված դասախոսություն-հանդիպում, որի նպատակն էր վերարժևորել 20-րդ դարի նշանավոր կանանցից մեկի՝ Զապել Եսայանի և նրա ամուսնու՝ արվեստագետ Տիգրան Եսայանի դերը գրականության և արվեստի բնագավառներում։
ԵՊՀ-ում էր Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին ԵՊՀ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության գիտակրթական առաջատար հաստատությունների հետ գործակցային կապերի ամրապնդման նպատակով ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին այցելեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ և ներկայացրեց տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ դասախոսություն։
ԵՊՀ-ում բացվեց Վրացագիտության կենտրոն ԵՊՀ պատմության ֆակուլտետում բացվեց Վրացագիտության կենտրոն, որը կարևոր հարթակ պիտի դառնա Հայաստանում վրացագիտության զարգացման համար։ Կենտրոնի կրթական և հետազոտական ծրագրերը հարևան Վրաստանի լեզուն, մշակույթը, պատմությունը ճանաչելու և ուսումնասիրելու նոր հնարավորություններ կստեղծեն։ Կենտրոնը նաև կարևոր դեր է խաղալու ԵՊՀ-ի և Վրաստանի առաջատար բուհերի միջև համագործակցության գործում՝ լինելով համատեղ ծրագրերի նախաձեռնող և հարթակ։
Գնահատելով ԵՊՀ զարգացման գործում ունեցած ավանդը․ հոբելյանական միջոցառում ԵՊՀ-ում ԵՊՀ-ում տեղի ունեցավ Արևելագիտության ֆակուլտետի գիտխորհդի ընդլայնված նիստ՝ նվիրված Թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պ․գ․թ․, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի 60-ամյակին։
ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելություն ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության մեկնարկը տրված է։
Բուհ-դպրոց կապի ամրապնդումը՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի օրակարգում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը մարտի երկրորդ տասնօրյակում հյուրընկալեց Երևանի և ՀՀ մարզերի միջնակարգ ու ավագ շուրջ 76 դպրոցների 1054 աշակերտների:
Մեկնարկել է «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագիրը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում դեկան Կառլեն Խաչատրյանի նախաձեռնությամբ մեկնարկել է «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագիրը, որն աննախադեպ է իր բովանդակությամբ և ուղղվածությամբ:
Մեծահասակների ուսումնառությունը և կրթությունը՝ համաժողովի առանցքում ԵՊՀ-ում անցկացվեց «Մարաքեշ 2022–Երևան 2023-2024. մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) գլոբալ և լոկալ միտումներ» խորագրով համաժողովը, որով ամփոփվեց դեռևս 2023 թ. մեկնարկած ծրագիրը, ինչը նպատակ ուներ դիտարկելու մեծահասակների կրթության հնարավորություններն ու խնդիրները: