ԵՊՀ թիմը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու միջազգային դատախաղին ԵՊՀ թիմը կմասնակցի Վիեննայում կայանալիք միջազգային դատախաղին։ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) ֆինանսավորում է ԵՊՀ թիմի մասնակցությունը՝ որպես նախորդ տարվա արդյունքներով ամենաբարձր ցուցանիշը գրանցած թիմ։
«Էրազմուս+» ծրագրի շրջանակում համագործակցության նոր հնարավորություններ հումանիտար գիտությունների բնագավառում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Նաիրա Պողոսյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում գործուղվել է Բեռլինի Հումբոլդտի համալսարան (Գերմանիա): Գործուղման շրջանակում ամրապնդվել է համալսարանների միջև կապը՝ ուղենշելով հումանիտար ֆակուլտետների առավել սերտ գործակցության ճանապարհ:
Կնոջ դերը գիտության ոլորտում՝ ըստ ԵՊՀ գիտնականի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան յուրաքանչյուր տարի նշում է Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրը: Այն նպատակ ունի վերացնելու կանանց նկատմամբ խտրականության բոլոր դրսևորումները, այդ թվում՝ կրթության և աշխատանքի ոլորտում: Օրվա առիթով զրուցել ենք ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Ալվարդ Ջիվանյանի հետ:
Համալսարանը՝ գիտությամբ զբաղվելու խթան ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ասպիրանտ, գիտահետազոտական կենտրոնի կրտսեր գիտաշխատող Էմմա Խաչատրյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» դրամաշնորհային մրցույթի հաղթողներից է:
Միջուկային ռեակցիաները՝ ԵՊՀ հետազոտողների ուսումնասիրությունների տիրույթում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում գիտնականները պարբերաբար կատարում են նորարարական հետազոտություններ, պատրաստում գիտական հոդվածներ՝ դրանք տպագրելով միջազգային վարկանիշային գիտական հանդեսներում: Միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Անահիտ Բալաբեկյանը մոտ 100 գիտական հոդվածների հեղինակ է:
ԵՊՀ-ն՝ ի նպաստ հայ-ֆրանսիական գիտակրթական կապերի ամրապնդման Համալսարանը, կարևորելով միջազգային համագործակցության ընդլայնումը, օտարերկրյա ուսանողներին պարբերաբար ներգրավում է կրթական ծրագրերում և ապահովում ուսուցման համար նպաստավոր պայմաններ։ Ֆրանսիացի Բեատրիս Մարիե Ռիվերոնն ընտրել է ԵՊՀ-ն՝ իր գիտելիքները հարստացնելու ու մասնագիտական գործունեության հիմքերն ամուր դնելու համար։
ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագիրը՝ շարժիչ ուժ Երևանի պետական համալսարանն առաջնորդվում է զարգացման ռազմավարական ծրագրով, որը նպատակ ունի ապահովելու միջազգային չափանիշներին և աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան գիտահենք կրթական ծրագրերի իրականացում և գիտական հետազոտությունների կատարում:
ԵՊՀ է այցելել Լիլի համալսարանի պրոֆեսորը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Լիլի (Ֆրանսիա) համալսարանի պրոֆեսոր Տարիել Դանիելյանի հետ հանդիպում, որի ժամանակ պրոֆեսորը ներկայացրեց «Էրազմուս+»-ի շրջանակում երկու համալսարանների գործակցությանն առնչվող ծրագրերն ու հնարավորությունները:
ԵՊՀ գիտնականների հետազոտությունները՝ միջազգային հեղինակավոր գիտական հանդեսներում ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում, նպատակ ունենալով շարունակաբար զարգացնելու գիտահետազոտական ուղղությունը, կատարում են նորարարական հետազոտություններ՝ գիտական հոդվածներ հրապարակելով բարձր՝ Q1 վարկանիշ ունեցող միջազգային գիտական հանդեսներում։
«Գիտությամբ զբաղվելը կենսակերպ է»․ ԵՊՀ ասպիրանտ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Սոնա Նիկոլյանը կատարում է «Կենսաէներգետիկ բնութագրերի դերը մանրէների մետաղակայունության մեխանիզմներում» թեմայով գիտական ուսումնասիրություն։ Նա հաղթող է ճանաչվել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» դրամաշնորհային մրցույթի շրջանակում: