ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. «ԿՐՈՆԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՑԻԱԼ‐ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ‐ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնի պատմության և տեսության ամբիոնի ներկայացրած «Կրոնական իրավիճակը Հայաստանում սոցիալ‐մշակութային և պետական‐քաղաքական արդի գործընթացների համատեքստում» թեման:
«ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊՆ ԱՅԼ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Ֆարմացիայի ինստիտուտի ՈՒԳԸ-ի հետ համատեղ կազմակերպել էր պլենար դասախոսություն, որը վարում էր ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
ՉԻՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՀՆՉՅՈՒՆԱՎՈՐՈՒՄ. ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չինարենի և չինական մշակույթի կենտրոնի և Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից կազմակերպվել էր չինական ֆիլմերի հնչյունավորման միջբուհական մրցույթ: Հայաստանում նմանօրինակ մրցույթ անցկացվեց առաջին անգամ:
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 14-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ Սոցիոլոգիայի ֆակուլտետում ամփոփվեց երեկ տեղի ունեցած ամենամյա երիտասարդական գիտաժողովը՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 14-ամյակին:
50 ՏԱՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ. ՊՐՈՖԵՍՈՐ Գ. ՀԱՋՅԱՆԸ ԳՐԻԳՈՐ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ ՄԱՍԻՆ «Հիանալի մարդ, հիանալի դասախոս, հիանալի գիտնական»: Այս խոսքերը, որով ուսանողները վերջին սոցհարցումների միջոցով գնահատել են ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, երկարամյա դասախոս Գրիգոր Ալավերդյանին, լավագույն նվերն են նրա ծննդյան 70-ամյակին:
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՆՇԵՑ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 14-ԱՄՅԱԿԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՎ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը «ISTC - Innovative Solutions and Technologies Center»-ում այսօր կազմակերպել էր ամենամյա երիտասարդական գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 14-ամյակին:
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՕՏԱՐՆԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ. ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՌՈՒԲԵՆ ԳԱԼՉՅԱՆԸ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում պատմական քարտեզագիր, ազգային գործիչ Ռուբեն Գալչյանը ներկայացրեց «Հայաստանն օտարների քարտեզներում» թեմայով դասախոսություն:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԴՆԹ-ՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋԵՐՄԱԴԻՆԱՄԻԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ներկայացրած «Միզանյութի ազդեցությամբ պայմանավորված մարդու թելոմերային ԴՆԹ-ի կոնֆորմացիոն անցումները» գիտական թեման:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂ «Դասը վարում են համալսարանականները» ծրագրի շրջանակում ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը կազմակերպել էր այցելություն Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի միջնակարգ դպրոց, ինչպես նաև Հայաստանի Ազգային հերոս, ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարան:
Հոգեբանի դերը ՄՌԿ ոլորտում Նոյեմբերի 9-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԳԸ նախաձեռնությամբ ԵՊՀ 8-րդ մասնաշենքի 107 լսարանում անց կացվեց «Հոգեբանի դերը ՄՌԿ ոլորտում» խորագրով սեմինար-քննարկումը։