ԵՊՀ-ի և «Լիդիան Արմենիայի» միջև կնքվել է մտադրությունների հուշագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն այսօր ստորագրել են մտադրությունների հուշագիր՝ միավորելու իրենց ջանքերը երկրաբանության, հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման, լեռնամետալուրգիական, հիդրոերկրաբանության և այլ ոլորտներում որակյալ մասնագետներ պատրաստելու, գիտահետազոտական համատեղ աշխատանքներ ու կրթագիտական այլ ծրագրեր իրականացնելու համար։
ԵՊՀ-ն ընդլայնում է գործընկերային կապերը բրիտանական և արտասահմանյան այլ բուհերի հետ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ., իրանագիտության ամբիոնում պարսկերենի դասավանդման միջազգային կրթական ծրագրի համակարգող Նունիկ Դարբինյանը Քեմբրիջի համալսարան կատարած գործնական այցի շրջանակում մասնակցել է գիտաժողովի և ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ՝ բրիտանական և արտասահմանյան այլ բուհերի հետ գիտակրթական նոր համագործակցություններ հաստատելու ուղղությամբ:
ԵՊՀ ուսանողները մասնակցել են Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծարար մրցույթի մրցանակաբաշխությանը ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը, նպատակ ունենալով խթանելու ԵՊՀ ուսանողների ակտիվ ներգրավվածությունը միջազգային հեղինակավոր մրցույթներում, ապահովում է ուսանողների մասնակցությունը մշակութաստեղծ ծրագրերի, մրցույթների և այլ միջոցառումների։
ԵՊՀ-ում կգործի Երկրի հեռազննման լաբորատորիա ԵՊՀ-ում կկատարվի տիեզերական լուսանկարների և աերոլուսանկարների վերծանում՝ ջրային, հողային ռեսուրսների կառավարման, կլիմայի փոփոխության և բնական աղետների ռիսկերի գնահատման ոլորտներն ուսումնասիրելիս։ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում բացվեց Երկրի հեռազննման լաբորատորիա։
ԵՊՀ-ին շնորհվել է «Գիտահետազոտական ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման գերազանցություն» մրցանակ ԵՊՀ-ում հետազոտողների համար մշակված և իրականացվող մարդկային ռեսուրսների ռազմավարությունը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին։ Այս մասին է վկայում «Գիտահետազոտական ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման գերազանցություն» (HR Excellence in Research Award) մրցանակը, որը կնպաստի ԵՊՀ միջազգայնացման գործընթացին։
«Մշտապես պետք է ինքնակատարելագործվել, բացահայտել նորը և շարժվել առաջ». Անահիտ Ռոստոմյան ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանող Անահիտ Ռոստոմյանը «Լավագույն ուսանող» մրցույթի հանրապետական (միջբուհական) փուլի արդյունքում բնագիտական ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով 3-րդ տեղի մրցանակակիր է: Նրա պատմությունը հնարավորություն կտա պատկերացում կազմելու, թե ինչպես կարելի է տեսական գիտելիքները կիրառել լաբորատոր հետազոտություններ կատարելիս, ինչպես նաև համատեղել ուսումն ու աշխատանքը:
ԵՊՀ օրգանական քիմիայի լաբորատորիան կհամալրվի նոր սարքավորումներով ԵՊՀ քիմիայի գիտահետազոտական կենտրոնի օրգանական քիմիայի լաբորատորիան կվերազինվի տասը նոր սարքավորումներով, որոնք հնարավորություն կտան գեներացնելու ավելի որակյալ, արագ և ժամանակակից տվյալներ՝ բարելավելով գիտական հետազոտությունների արդյունքները և լաբորատորիայի գործունեությունը:
Կրթության հանդեպ սերը՝ հաջողության հասնելու լավագույն գրավական ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի բակալավրի «Փիլիսոփայություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Հասմիկ Ափրեյանը «Լավագույն ուսանող» մրցույթի հանրապետական (միջբուհական) փուլի արդյունքում հումանիտար գիտությունների ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է։
Կարդիականացվի ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի նյութատեխնիկական բազան ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը կհամալրվի նոր սարքավորումներով, որոնք հնարավորություն կտան կատարելու հնարավորինս ճշգրիտ հետազոտություններ, ինչպես նաև ամենօրյա հետազոտական աշխատանքներում ընդգրկելու ուսանողների ու երիտասարդ գիտնականների ավելի լայն շրջանակ։
Քիմիան լավագույն ուսանողի աչքերով ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Արտյոմ Պետրոսյանը «Լավագույն ուսանող» մրցույթի հանրապետական (միջբուհական) փուլի արդյունքում բնագիտության ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է։ Նա արդեն երկրորդ անգամ է ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում մրցանակային տեղ զբաղեցնում։