«Քիմիայի մոլ» գիտության դպրոցը համախմբեց միջազգային ճանաչում ունեցող գիտնականներին ԵՊՀ-ում մեկնարկեց «Քիմիայի մոլ» գիտության դպրոցը, որի շրջանակում միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականները հանդես եկան քիմիայի տարբեր բնագավառների վերաբերյալ գիտական զեկույցներով և դասախոսություններով, ներկայացրին քիմիայի ոլորտի վերջին նվաճումները և դրանց կիրառման հնարավոր բնագավառները:
ԵՊՀ-ի և «Ucom» ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Ucom» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, կարևորելով գործընկերության և համագործակցության դերն ուսանողների կրթության և մասնագիտացման գործում, ստորագրեցին համագործակցության հուշագիր։
«Հեքիաթի և առակի դերը երեխաների կյանքում»․ հանդիպում-քննարկում ԵՊՀ-ում Նպատակ ունենալով հարստացնելու երեխաների գիտելիքներն ու պատկերացումներն առակների վերաբերյալ, օգնելու նրանց վերլուծություններ կատարելու և դրանք անկաշկանդ ներկայացնելու, ինչպես նաև տարբեր հեքիաթների և դրանց ուղերձների մասին ծնողներին գիտելիքներ փոխանցելու՝ ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում-քննարկում 10-12 տարեկան երեխաների և նրանց ծնողների հետ։
Փարիզի «Sciences Po» համալսարանի ուսանողները հյուրընկալվել են ԵՊՀ-ում ԵՊՀ-ում մեկնարկել է «Հայաստանը տարածաշրջանային և համաշխարհային համատեքստում» խորագրով ամառային դպրոցը, որին մասնակցում են Ֆրանսիայից ժամանած 17 ուսանողներ: Ամառային դպրոցի շրջանակում անցկացվող դասընթացների շնորհիվ ուսանողները ձեռք կբերեն գիտելիքներ Հայաստանի և տարածաշրջանի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքի մասին:
ԵՊՀ-ն «QS World University Rankings 2025» աղյուսակում զբաղեցրել է 901-950-րդ տեղը Երևանի պետական համալսարանը, բարելավելով դիրքը, այս տարվա «QS World University Rankings» համալսարանների համաշխարհային վարկանիշավորման աղյուսակում զբաղեցրել է 901-950-րդ տեղը, իսկ «QS Europe University Rankings» եվրոպական համալսարանների վարկանիշավորման աղյուսակում՝ 415-րդ հորիզոնականը։
Անվանի գիտնական Սերգեյ Հարությունովի ավանդի արժևորում ԵՊՀ-ում ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության ԳԱ թղթակից անդամ, հնագետ, ազգագրագետ, սոցիալական մարդաբան, պ.գ.դ., ԵՊՀ պատմության ֆակուլտետում բազմաթիվ դասախոսություններով հանդես եկած Սերգեյ Հարությունովի հիշատակին։
ԵՊՀ ՈՒԳԸ-ն՝ գիտական հարցերի շուրջ ուսանողներին համախմբող կարևոր հարթակ ԵՊՀ ՈւԳԸ ընդլայնված նիստով ամփոփվեց կառույցի կիսամյակային գործունեությունը, ծավալվեց պանելային քննարկում երիտասարդ և փորձառու հետազոտողների շրջանակում, ինչպես նաև տեղի ունեցավ «ՈՒԳԸ պատվավոր անդամ»-ի պարգևատրման արարողությունը։
Երկրաբանի մասնագիտությունն ընտրած ԵՊՀ ուսանողներն արժանացան դրամական պարգևի ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներ Հրաչ Քառյանը և Մարինե Բանգոյանը՝ որպես լավագույն ավարտական աշխատանքի և լավագույն մագիստրոսական թեզի հեղինակներ, արժանացան դրամական պարգևի։
Ամրապնդվում են բուհ-աշխատաշուկա գործընկերային հարաբերությունները Երևանի պետական համալսարանում անցկացվեց «Բուհ-աշխատաշուկա համագործակցության խնդիրները և հեռանկարները» խորագրով ֆոկուսխմբային քննարկում ֆինանսաբանկային և սպասարկման ոլորտների ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ամրապնդելու գործընկերային կապերը։ Հանդիպման շրջանակում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին բուհ-աշխատաշուկա հարաբերությունների կարգավորմանը, համագործակցության ոլորտներին, ինչպես նաև թիրախային ծրագրերի նախագծմանն ու իրականացմանը:
ԵՊՀ-ում էր Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի պատվավոր պրոֆեսոր Աննա Օհանյանը Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի Ռիչարդ Բ․ Ֆիննեգանի անվան քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի պատվավոր պրոֆեսոր Աննա Օհանյանը դասախոսություն կարդաց ԵՊՀ-ում: Հանդիպման նպատակն էր հետաքրքված անձանց ներկայացնել կայսերական հասարակարգի ազդեցությունը ժողովրդավարացման ժամանակակից ուսումնասիրությունների վրա: